Սեպտեմբեր 15, 2024 17:43 Asia/Tehran
  • Արևմուտքը չի կարող պատժամիջոցներով իր կամքը պարտադրել Իրանին. Աբբաս Արաղչի

Պատժամիջոցները ձախողված գործիք են, արևմտյան երկրները չեն կարող դրանք օգտագործել Իրանին իրենց կամքը պարտադրելու համար, Թեհրանը բաց է երկխոսության համար, սակայն երկխոսությունը պետք է հիմնված լինի փոխադարձ հարգանքի, այլ ոչ թե սպառնալիքների և ճնշումների վրա։

 Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հայտարարությանն անդրադարձել է Fars գործակալությունը։

 Սեպտեմբերի 10-–ին Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան համատեղ հայտարարությամբ սպառնացել են Իրանին նոր պատժամիջոցներով, ներառյալ օդային ծառայությունների երկկողմ համաձայնագրերի չեղարկումը՝ Թեհրանի կողմից Ռուսաստանի Դաշնությանը բալիստիկ հրթիռների ենթադրյալ մատակարարման պատճառով։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ այդ մեղադրանքները կեղծ են:

«Արևմտյան երկրները պետք է իմանան, և զարմանալի է, որ նրանք չգիտեն, որ պատժամիջոցները ձախողված գործիք են, և նրանք չեն կարող պատժամիջոցներով իրենց կամքը պարտադրել Իրանին թե՛ միջուկային ոլորտում, թե՛ այլ հարցերում»,-ասել է նախարարը և հավելել. «Չնայած մենք միշտ բաց ենք եղել երկխոսության համար, հակասություններ առաջացնող թեմաների ընդհանուր ըմբռնման հասնելու համար մենք երբեք չենք հրաժարվել կառուցողական քննարկումներից և պատրաստ ենք երկխոսությանը մասնակցել, սակայն երկխոսությունը պետք է կառուցվի փոխադարձ հարգանքի վրա, ոչ թե սպառնալիքների ու ճնշումների վրա»,-ասել է Արաղչին։

 

Պիտակ