Սեպտեմբեր 26, 2024 13:02 Asia/Tehran
  • Փեզեշքիանը՝ Բուլղարիայի նախագահին. Իրանը պատրաստ է անկեղծ երկխոսության աշխարհի հետ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Նյու Յորքում իր այցելության վերջին օրը Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ իր կառավարությունը պատրաստ է թափանցիկ եւ անկեղծ երկխոսության աշխարհի բոլոր երկրների հետ տարբեր հարցերի շուրջ՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա։

Մեկնաբանելով ՄԱԿ խաղաղության, անվտանգության եւ մարդկային արժանապատվության մասին կարգախոսը՝ Փեզեշքիանը բուլղար գործընկերոջն ասել է, որ անվտանգությունը եւ կայունությունն անհրաժեշտ պայմաններ են մարդկային արժանապատվության զարգացման եւ պահպանման համար։

Նա նաեւ ընդգծել է երկու երկրների միջեւ բազմադարյա հարաբերությունների եւ երկկողմ համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում Փեզեշքիանը հիշատակել է Գազայում եւ Լիբանանում Իսրայելի հանցագործությունների մասին, ներառյալ ՀԱՄԱՍ-ի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնում իր առաջին աշխատանքային օրը՝ հայտնելով, որ Իսրայելը «ձգտում է խախտել տարածաշրջանային խաղաղությունը եւ անվտանգությունը եւ տարածել պատերազմ եւ հակամարտություններ»։

Բուլղարիայի նախագահն իր հերթին հայտնել է, որ իր երկիրը շատ ընդարձակ հարաբերություններ ունի Իրանի հետ բարձր մակարդակով եւ պատրաստ է եւ շահագրգռված է վերականգնել այդ հարաբերությունները։ Ռադեւը գոհունակություն է հայտնել Իրանի՝ Եվրամիության հետ հարաբերությունները վերականգնելու վճռականությամբ՝ հայտնելով, որ երկխոսությունը հակամարտությունների եւ տարաձայնությունների լուծման միակ միջոցն է, այդ թվում եւ միջուկային խնդրի։

Մտահոգություն հայտնելով Գազայում եւ Լիբանանում ծանր հումանիտար իրավիճակի առումով՝ նա ասել է, որ Բուլղարիան կոչ է արել բոլոր երկրներին, ներառյալ ԵՄ-ին, անհապաղ օգնել կանգնեցնելու իսրայելական գրոհները։

 

Պիտակ