Արաղչին քննադատել է ԱՄՆ-ի վարած քաղաքականությանը դիմակայելու հարցում ԱԽ անկարողությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i223574-Արաղչին_քննադատել_է_ԱՄՆ_ի_վարած_քաղաքականությանը_դիմակայելու_հարցում_ԱԽ_անկարողությունը
ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին քննադատել է Գազայում և Լիբանանում Իսրայելի հարձակումների կապակցությամբ ԱՄՆ-ի վարած քաղաքականությանը դիմակայելու հարցում ԱԽ անկարողությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 27, 2024 13:11 Asia/Tehran
  • Արաղչին քննադատել է ԱՄՆ-ի վարած քաղաքականությանը դիմակայելու հարցում ԱԽ անկարողությունը

ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին քննադատել է Գազայում և Լիբանանում Իսրայելի հարձակումների կապակցությամբ ԱՄՆ-ի վարած քաղաքականությանը դիմակայելու հարցում ԱԽ անկարողությունը։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, հերթական անգամ   քննադատելով ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականությունը և անդրադառնալով  Լիբանանի վրա Իսրայելի ռեժիմի հարձակումների թեմայով ԱԽ նիստին, հայտարարել է․ «Ցավոք, ԱՄՆ-ի քաղաքականության պատճառով խորհուրդը չկարողացավ որոշում կայացնել և դատապարտող հայտարարություն հրապարակել։ Անգամ մամուլի հաղորդագրություն»:

Արաղչին հավելել է․ «Սեպտեմբերի 25-ին տեղի ունեցավ Լիբանանի հարցով ԱԽ արտակարգ նիստը, որի ընթացքում ելույթ ունեցավ նաև Լիբանանի վարչապետ Նաջիբ Միղաթին»։ 

Նա նշել է․ «Ցավոք սրտի, ԱՄՆ-ի վարած քաղաքականության պատճառով, որը խոչընդոտում է նման հանդիպումների վերջում որևէ հայտարարության ընդունմանը, այս անգամ ևս, ԱԽ-ն չկարողացավ որոշում կայացնել, նույնիսկ  մամուլի հայտարարություն տարածել։ Սովորական դատապարտող հայտարարություն։ Սակայն մյուս կողմից Լիբանանի, Սիրիայի, Իրաքի և Իրանի համար ապահովվեց խոսելու հարթակ»։