Իրանի արտգործնախարարը քննադատել է Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունների վերաբերյալ Անվտանգության խորհրդի անգործությունը
(last modified Sat, 05 Oct 2024 13:57:38 GMT )
Հոկտեմբեր 05, 2024 17:27 Asia/Tehran
  • Իրանի արտգործնախարարը քննադատել է  Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունների վերաբերյալ Անվտանգության խորհրդի անգործությունը

Սահաբ - Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը քննադատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անգործությունը՝ ԱՄՆ-ի և Բրիտանիայի համակողմանի աջակցությամբ իրականացվող Սիոնիստական ​​ռեժիմի անօրինական քայլերի և հանցագործությունների վերաբերյալ։

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին, ով մեկնել է Դամասկոս՝ երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային զարգացումների շուրջ խորհրդակցելու Սիրիայի պաշտոնյաների հետ, շաբաթ օրը հանդիպել և զրուցել է այդ երկրի ԱԳ նախարար Բասամ ալ-Սաբաղի հետ։

Իրանի և Սիրիայի արտաքին գործերի նախարարները, քննարկելով տարածաշրջանի վերջին զարգացումները, ներառյալ Պաղեստինի ցեղասպանության շարունակման և Լիբանանի դեմ Սիոնիստական ​​ռեժիմի կրկնվող ոտնձգությունների հետևանքով առաջացած հումանիտար ցավալի իրավիճակը, ընդգծել են դիվանագիտական ​​բոլոր կառույցները մոբիլիզացնելու անհրաժեշտությունը՝ Միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու այս ողբերգությունների վրա և անհապաղ դադարեցնելու սիոնիստական ​​թշնամու կողմից արված պատերազմական գործողությունները։

Քննադատելով Միացյալ Նահանգների և Բրիտանիայի համակողմանի աջակցությունը Սիոնիստական ​​ռեժիմին և նրանց կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ցանկացած իմաստալից որոշման խոչընդոտումը, Իրանի ԱԳ նախարարը կարևորել է  ԱԽ-ի ոչ անդամ 10 երկրների վերջին համատեղ հայտարարությունը և Սիոնիստական ​​ռեժիմի ռազմական ագրեսիան անհապաղ դադարեցնելու նրանց պահանջը։ Ն  կոչ է արել ակտիվացնել տարածաշրջանում իսլամական և արաբական երկրների դիվանագիտական ​​և քաղաքական շարժումները՝ ստիպելու այս ռեժիմի կողմնակիցներին դադարեցնել Իսրայելի հանցագործությունները։