Հոկտեմբեր 11, 2024 16:56 Asia/Tehran
  • Ղալիբաֆ. Ահաբեկչական գործողություններն արագացրել են Սիոնիստական ռեժիմի ոչնչացումը

Նշելով, որ Սիոնիստական ռեժիմի ավիահարվածներն ու ահաբեկչական գործողություններն արագացրել են ռեժիմի քայքայման գործընթացն Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է. «Սիոնիստները պետք է բռնեն հրադադարի համաձայնագրի ճանապարհը»։

Իրանի հեռուստատեսության հաղորդմամբ՝ Տաջիկստանի Սահմանադրության վավերացման 30-ամյակի արարողության ժամանակ, Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը նշել է, որ  վերջին մեկ տարում Պաղեստինի և Լիբանանի ժողովուրդների դեմ Սիոնիստական ռեժիմի հանցագործություններն ու ահաբեկչական գործողությունները վկայում են ռեժիմի անկարողության մասին։ 

Ղալիբաֆն ասել է․ «Աշխարհի խորհրդարանների նախագահներն իրենց ժողովրդի անունից պարտավոր են արձագանքել Սիոնիստական ռեժիմի հանցագործություններին, այդ թվում՝ պաղեստինցի կանանց ու երեխաների սպանությանը և դառնալ նրանց ազատության ձայնը»։ 
Նրա խոսքով․ «Սիոնիստական ռեժիմը պետք է իմանա, որ չի կարող  ավիահարձակումներով ու ահաբեկչական հարձակումներով փոխհատուցել իր ռազմավարական ձախողումները և միայն ավելի է արագացնում իր անկումը»։ 

Անդրադառնալով Գազայում և Լիբանանում Սիոնիստական ցեղասպան ռեժիմի հանցագործություններին, Ղալիբաֆն ընդգծել է, որ ավիահարվածների և անմեղ մարդկանց սպանության փոխարեն այս ռեժիմը պետք է գնա հրադադարի համաձայնագրի ճանապարհով, հարգելով  Գազայի և Լիբանանի բնակիչների իրավունքները։ 

Նա նշել է, որ Տաջիկստանի ու Իրանի կապերը վեր են աշխարհագրական սահմաններից՝  ընդհանուր պատմության և մշակույթի շնորհիվ, հավելելով․ «Պարսկերենը, որը երկու ժողովուրդների ընդհանուր գոհարն է,  մտավոր և մշակութային ընդհանրությունների հիմքն է»։

Պիտակ