Իրանում Հունգարիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ
(last modified Tue, 15 Oct 2024 15:40:59 GMT )
Հոկտեմբեր 15, 2024 19:10 Asia/Tehran
  • Իրանում Հունգարիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ

Իրանում Հունգարիայի դեսպանը կանչվել է երկրի ԱԳՆ՝ ի նշան բողոքի ընդդեմ իրանական որոշ կազմակերպությունների և անհատներից ոմանց նկատմամաբ ԵՄ սահմանած նոր պատժամիջոցների։

Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքական հարցերով փոխնախարարը Թեհրանում Հունգարիայի դեսպանին, որի երկիրը նախագահում է Եվրամիությունում,  կանչել է՝ արտահայտելու համար Իրանի խիստ բողոքն ընդդեմ Իրանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու Եվրամիության վերջին որոշման դեմ:

«Իրանի Իսլամական Հանրապետության դեմ պատժամիջոցների կիրառումն անօրինական և հարկադրական եղնակների անընդունելի է և ոչ մի տեղ չի տանի»,-ասված է Իրանի ԱԳՆ հայտարարությունում:

Ընդգծվել է նաև, որ այլ երկրների հետ Իրանի պաշտպանական և ռազմական համագործակցությունն իրավաբանորեն ուղղված է Իրանի շահերի և ազգային անվտանգության պաշտպանությանը, և դա այն հարցը չէ, որին կարող են միջամտել երրորդ կողմերը։

Դիմելով Հունգարիայի դեսպանին՝ Իրանի ԱԳՆ քաղաքական հարցերով տեղակալը նշել է, որ Եվրամիության գործողությունները՝ պատժամիջոցներ կիրառելու իրանական ուղևորատար ավիաընկերությունների նկատմամբ, միջազգային օրենքների և կանոնակարգերի, հատկապես մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների կոպիտ ոտնահարում են և հակասում են մարդու իրավունքների եվրոպական պահանջներին։

Հանդիպման ընթացքում Եվրամիության ներկայացուցչին խորհուրդ է տրվել «չընկնել ապարտեիդի սիոնիստական ​​ռեժիմի ստեղծած ծուղակը»։

Թեհրանում Հունգարիայի դեսպանն իր հերթին հայտնել է, որ Իրանի պաշտոնական բողոքը կփոխանցի իր կառավարությանը։

 

Պիտակ