Իրանի պաշտպանության նախարար. Ամերիկյան THAAD համակարգը նոր թեմա չէ
Իրանի պաշտպանության և Զինված ուժերի աջակցության նախարարը, նշելով, որ ամերիկյան THAAD համակարգը նոր թեմա չէ, ասել է. «Մենք այս հարցը գնահատում ենք հոգեբանական պատերազմի շրջանակում, և դա առանձնահատուկ խնդիր չէ»։
Իրանի պաշտպանության և Զինված ուժերի աջակցության նախարար բրիգադային գեներալ Ազիզ Նասիրզադեն չորեքշաբթի (հոկտեմբերի 16-ին) կառավարության նիստի շրջանակներում՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք Իրանի հրթիռները կարող են անցնել ամերիկյան THAAD համակարգից, որը պետք է Վաշինգտոնը տրամադրի Թել Ավիվին, ասաց. «THAD համակարգը, որը հակաբալիստիկ համակարգ է, նոր թեմա չէ, և դա նախկինում էլ եղել է»։
Ամիր Նասիրզադեն, նշելով, որ մենք այս հարցը ավելի շատ գնահատում ենք հոգեբանական պատերազմի շրջանակում և դա առանձնահատուկ խնդիր չէ, հավելեց. «Իսրայելի ռեժիմի սպառնալիքները նոր խնդիր չեն, և նման սպառնալիքները միշտ եղել են»։
THAAD-ը «Terminal High-Altitude Area Defense» արտահայտության հապավումն է, որը նշանակում է «Շատ բարձրության եզրափակիչ փուլի հակաօդային պաշտպանություն»: ԱՄՆ-ին պատկանող այս հակահրթիռային պաշտպանության համակարգը կարող է որսալ փոքր հեռահարության և միջին հեռահարության բալիստիկ հրթիռներ, ինչպես երկրի մթնոլորտում, այնպես էլ մթնոլորտից դուրս թռիչքի վերջին փուլում (կամ դեպի թիրախ ընկնելիս):
Վերջերս Ամերիկան համաձայնել է այս համակարգը տրամադրելու Սիոնիստական ռեժիմի խնդրանքին։