Ծովակալ Սայարի. թշնամին չի կարող դիմակայել Իրանի մոտիվացված երիտասարդներին
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի համակարգող հրամանատարի տեղակալը, նշելով, որ թշնամին չի կարող դիմակայել Իրանի հավատավոր, մոտիվացված և տոկուն երիտասարդներին, ասել է. «Իրանի ժողովուրդը հեղափոխությունից հետո անցած տարիների ընթացքում բազմիցս կարողացել է դիմակայել թշնամիների սպառնալիքներին և ճնշումներին»։
Pars Today-ի հաղորդմամբ՝ Իրանի Իսլամական Հանրապետության բանակի համակարգող հրամանատարի տեղակալ, ծովակալ Հաբիբոլլահ Սայարին ընդգծել է. «Թշնամին պետք է իմանա, որ եթե ցանկանա առճակատման մեջ մտնել մեր զինվորների հետ, չի կարող դիմակայել այս երիտասարդ և մոտիվացված մարդկանց»։
Ծովակալ Սայարին նշել է, որ թշնամին չի ցանկանում, որպեսզի Իրանը զարգացած երկիր լինի, հավելելով. «Հեղափոխության և անցած տարիների ընթացքում իրականացված ջանքերի շնորհիվ այսօր Իրանը բարձր դիրք է զբաղեցնում, սակայն թշնամին չի կարող դա տեսնել և փորձում է չեզոքացնել այս կարողությունները»։
Նա ընդգծել է. «Մենք գործի մարդիկ ենք և յուրաքանչյուր թշնամու քիթը, ինչպես Սրբազան պաշտպանության ժամանակ, գետնին կքսենք»։