Առաջիկա օրերին կանցկացվեն IMEX 2024-ը ծովային զորավարժություններ
(last modified Fri, 18 Oct 2024 07:30:49 GMT )
Հոկտեմբեր 18, 2024 11:00 Asia/Tehran
  • Առաջիկա օրերին կանցկացվեն IMEX 2024-ը ծովային զորավարժություններ

Առաջիկա օրերին Իրանը, Հնդկական օվկիանոսի հյուսիսում կհուրընկալի «Այոնս» IMEX 2024 ծովային զորավարժությունները։

Իրանի հեռուստատեսության հաղորդամամբ՝ «Այոնս» (IMEX 2024) համատեղ ռազմածովային զորավարժությունների հիմնական փուլին կմասնակցեն  Հնդկական օվկիանոսի ափամերձ մի քանի  երկրներ։

Զորավարժությունների անցկացման նպատակն է ամրապնդել կայուն հավաքական անվտանգությունը և դրա հիմքերը տարածաշրջանում, ընդլայնել բազմակողմ համագործակցությունը մասնակից երկրների միջև, ինչպես նաև ցույց տալ այդ երկրների բարի կամքը և կարողությունը ծովային անվտանգության, խաղաղության  ու բարեկամության հաստատման հարցում։

Զորավարժությունների այլ նպատակներից են միջազգային ծովային առևտրի անվտանգության ամրապնդումը, խաղաղության և բարեկամության հիման վրա միջազգային ջրային ուղիների պաշտպանությունը, մարդասիրական միջոցառումները, ծովային փրկարարական ոլորտում տեղեկատվության փոխանակումը և փորձի փոխանակումը:

«Այոնսն» աշխարհի ամենամեծ և կարևոր օվկիանոսներից մեկի՝ Հնդկական օվկիանոսի ափամերձ երկրների ռազմածովային ուժերի կոնֆերանսն է։ Այն ստեղծվել է 2008թ․՝ ափամերձ երկրների միջև փոխգործակցություն, համագործակցություն և սիներգիաստեղծելու նպատակով։

«Այոնսն» ունի 25 անդամ և երեք աշխատանքային խումբ, որոնց մասնակցում է նաև Իրանը։

Ծովային անվտանգության բարելավումը, ծովային բնապահպանական խնդիրներով զբաղվելը, մարդասիրական միջոցառումները, բնական աղետների դեմ պայքարը և Հնդկական օվկիանոսի տարածաշրջանի ռազմածովային ուժերի միջև տեղեկատվության փոխանակումը այս ծովային կազմակերպության կարևոր նպատակներից են: