Արաղչիի հայտարարություններն Իրան-Եգիպտոս հարաբերությունների զարգացման վերաբերյալ  
(last modified Fri, 18 Oct 2024 13:05:14 GMT )
Հոկտեմբեր 18, 2024 16:35 Asia/Tehran
  • Արաղչիի հայտարարություններն Իրան-Եգիպտոս հարաբերությունների զարգացման վերաբերյալ  

ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Իրանի և Եգիպտոսի միջև ընդհանուր կարծիք կա լարվածության նվազեցման և Լիբանանի ու Գազայի հատվածի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակումները դադարեցնելու անհրաժեշտության վերաբերյալ:

Նա նշել է․ «Թեհրան-Կահիրե հարաբերություններն ընթանում են բնականոն ուղով, և  համապատասխան պահին ավելի կզարգանան»։
«Ֆարս» գործակալության փոխանցմամբ՝ հինգշաբթի օրն անդրադառնալով Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի հետ Կահիրեյում կայացած  հանդիպմանն ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ասել է․ «Այսօր արդյունավետ հանդիպում եմ ունեցել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի և ԱԳ նախարարի հետ»։ 
Նշելով, որ այսօր ամբողջ տարածաշրջանում և միջազգային մասշտաբով առկա է ընդհանուր տեսակետ, Արաղչին հավելել է, որ Եգիպտոսի նախագահի հետ քննարկել է արածաշրջանի իրավիճակը, հավելելով, որ Թեհրանն ու Կահիրեն ունեն ընդհանուր մտահոգություններ և շահեր։
Ընդգծելով, որ կողմերի միջև առկա են նաև որոշ վիճելի հարցեր, Արաղչին հավելել է․ «Եգիպտոսի իշխանությունների հետ  խորհրդակցությունները շատ արդյունավետ էին,  քանի որ երկու երկրների  տեսակետները շատ մոտ են»։ 
Արաղչին հավելել է․ «Հանդիպումների ընթացքում Եգիպտոսի պաշտոնյաներին ներկայացրել եմ իմ այցերի ու գործունեության նպատակներն իսկ նրանք իրենց հերթին ներկայացրել են իրենց քայլերը։ Տարածաշրջանային ջանքերի արդյունքում, լարվածությունը հնարավոր կլինի թուլացնել»։ 
 ԻԻՀ ԱԳ նախարարի խոսքով․ «Գազայի պատերազմի հենց սկզբից Եգիպտոսի դիրքորոշումը եղել է պաղեստինցիների շահերի պաշտպանությունը։ Այսօր դա վերաբերվում է նաև Լիբանանի ժողովրդին։ Իսկ ամենակարևորը Գազայում ու Լիբանանում Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները դադարեցնելու անհաժեշտությունն է։ Այդ կապակցությամբ կարծիքները կարող են լինել տարբեր, սակայն սկզբունքորեն կարծիքների տարբերւթյուն  չկա և Եգիպտոսի կառավարությունը և տարածաշրջանի մնացած երկրները շատ մոտ  դիրքորոշումներն ունեն հակամարտությունների դադարեցման անհրաժեշտության վերաբերյալ»։ 
Անդրադառնալով Թեհրան-Կաիրե դիվանագիտական հարաբերությունների խթանմանն Արաղչին նշել է, որ կողմերի միջև առկա են որոշակի տարաձայնություններ և իր այցի հիմնական նպատակը տարածաշրջանային խորհրդակցություններն են։
Նա նշել է․ «Իրանի և Եգիպտոսի հարաբերությունների համար այսօր ավելի լավ  հեռանկար է ստեղծվել, և երկու երկրները որոշել են շարունակել շարժվել նույն ուղղությամբ»։