Փեզեշքյան․ ԲՐԻԿՍ-ն  աշխարհում համագործակցության և միակողմանիությունից ազատվելու հաջող մոդել է
(last modified Thu, 24 Oct 2024 13:18:16 GMT )
Հոկտեմբեր 24, 2024 16:48 Asia/Tehran
  • Փեզեշքյան․ ԲՐԻԿՍ-ն  աշխարհում համագործակցության և միակողմանիությունից ազատվելու հաջող մոդել է

ԲՐԻԿՍ+ գագաթնաժողովում ունեցած ելույթում, ԻԻՀ  նախագահ  Մասուդ Փեզեշքյանն ասել է․ «ԲՐԻԿՍ-ն իր վեհ նպատակներով կարողացել է դառնալ միջազգային ասպարեզում երկրների միջև համագործակցության հաջող մոդել»։

Iran Press-ի հաղորդմամբ՝ ԲՐԻԿՍ գագաթնաժողովի հաջորդ օրը կայացած ԲՐԻԿՍ+ հանդիպմանը, որին մասնակցել են 9 անդամ և 27 բարեկամ երկրների ղեկավարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ, Փեզեշքյանը հայտարարել է․ «Հուսով եմ, որ կարծիքների փոխանակման այս միջավայրը քայլ կլինի ավելի արդար ռազմական և կոլեկտիվ բավարարվածության վրա հիմնված հարաբերություններ հաստատելու ուղղությամբ։ Միակողմիանիությունից ազատվել ցանկացող շատ երկրներ կողմ են կոալիցիաներին և բարեկամական հարաբերությունների հաստատմանը»։  

Նա նշել է․ «Միաբևեռ համակարգի հիմքերը խիստ թուլացել են, և շատ միջազգային կառույցներ, ինչպիսիք են Անվտանգության խորհուրդը և Արժույթի միջազգային հիմնադրամը, կորցրել են իրենց արդյունավետությունն՝ արևմտյան կառավարությունների ազդեցության պատճառով»:

Նշելով, որ ավելի լավ աշխարհն այն վայրն է, որտեղ չկան էմբարգոյի, պատերազմի, ագրեսիայի, ազգայնացման և ցեղասպանության մասին լուրեր, իսկ բազմակողմանիությունը փոխարինում է միակողմանիությանը, Փեզեշքյանն ասել է․ «Նման աշխարհում կիշխի հավասարությունը՝ խտրականության փոխարեն, թափանցիկությունը՝ խաբեության փոխարեն, և երկխոսությունը՝ պատերազմի փոխարեն»:

ԻԻՀ նախագահը հավելել է․ «Անցած մեկ տարում աշխարհը բախվել է բազմաթիվ մարտահրավերների, և խաղաղության ու անվտանգության բաղադրիչները, հատկապես Արևմտյան Ասիայում, հայտնվել են լուրջ սպառնալիքների առջև։ Անտեսելով միջազգային չափանիշները և հատելով կարմիր գծերը, Սիոնսիտական ռեժիմը բռնության ու ահաբեկչության նոր ալիք է տարածել, ևս մեկ էջ ավելացնելով իր հանցագործությունների պատմությանը»:

Հոկտեմբերի 22-ին, Վլադիմիր Պուտինի հրավերով և ԲՐԻԿՍ-ի 16-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, ԻԻՀ նախագահը մեկնել է ՌԴ Կազան քաղաք։ Այցի ընթացքում Փեզեշքյանին ուղեկցում են ԻԻՀ առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը և  Գերագույն առաջնորդի միջազգային հարցերով տեղակալ հոջաթոլէսլամ Մոհսեն Ղոմին։