ԻԻՀ առաջնորդի մակագրությունը՝ «Ռուզվելտ պողոտայի կայարանը» գրքի վրա/ Իրանում ԱՄՆ դեսպանատան փակման պատմությունը
(last modified Wed, 30 Oct 2024 13:20:28 GMT )
Հոկտեմբեր 30, 2024 16:50 Asia/Tehran
  • ԻԻՀ առաջնորդի մակագրությունը՝ «Ռուզվելտ պողոտայի կայարանը» գրքի վրա/ Իրանում ԱՄՆ դեսպանատան փակման պատմությունը

Pars Today - Իմամ Խամենեին «Ռուզվելտ պողոտայի կայարանը» գիրքը կարդալուց հետո, որը պատմում է ԱՄՆ-ի դեսպանատնից ստացված փաստաթղթերի միջոցով այդ երկրի լրտեսական որջի գրավման մասին, մակագրել է գիրքը։ Հրապարակվել է մակագրությունը։

Մոհամմադ Մահբուբիի «Ռուզվելտ պողոտայի կայարանը» գիրքը, որն անդրադառնում է Իսլամական հեղափոխությունից հետո Իրանում ԱՄՆ-ի  հետախուզական և օպերատիվ գործունեությանը, ներկայացրել  է  Իրանի և Միացյալ Նահանգների հարաբերությունների համապարփակ պատմությունը՝ 1979 թվականի նոյեմբերին դեսպանատան գրավման օրվանից  մինչև 1981 թվականի հունվարին պատանդների ազատ արձակումը:

Ինչպես նշում է Pars Today-ը, այս գիրքն առաջին անգամ հրապարակել է նաև ԱՄՆ հետախուզական ծառայության մի շարք չհրապարակված փաստաթղթեր։

«Ռուզվելտ պողոտայի կայարանը» գիրքը կարդալուց հետո Իսլամական հեղափոխության առաջնորդը մակագրել է գիրքը, որն այսօր (չորեքշաբթի) հրապարակվել է Այաթոլլահ Խամենեիի աշխատությունների պահպանման և հրատարակման գրասենյակում։

Գրքի վրա իմամ Խամենեիի մակագրության մեջ ասված է․

Սա հավաստի և օգտակար զեկույց է հեղափոխության պատմության մի կարևոր իրադարձության մասին, այն է՝  հիջրեթի 1358 թվականին ( 1979 թ. նոյեմբերին)լրտեսական որջի գրավումը․.. Մեր թշնամիներն ու չարակամները շատ իրադարձություններ գլխիվայր են  ցույց տվել։

Իմամ Խամենեին մակագրության մեջ  նաեւ արտահայտիչ ու սահնուն է որակել «Ռուզվելտ  պողոտայի կայարանը» գրքի արձակը, իսկ հետազոտությունն ու վերլուծությունը՝ տրամաբանական, անկեղծ ու համոզիչ, և բարձր է գնահատել այս գրքի հեղինակին ու նրա արժեքավոր ջանքերը։

Իսլամական հեղափոխության առաջնորդը հիանալի է անվանել նաեւ «Ռուզվելտ պողոտայի կայարանը» գրքի համար ընտրված անունը։