Ինչու՞ իրանցիները գրավեցին ԱՄՆ-ի դեսպանատունը
Pars Today - Իրանում ԱՄՆ-ի դեսպանատան գրավման ամենակարևոր ձեռքբերումներից էր փաստաթղթերի հայտնաբերումն ու բացահայտումը, որոնք ցույց էին տալիս, որ դեսպանատուն կոչվող այս վայրը իրականում դիվերսիոն մեծ կենտրոն է։
Ստացված գրություն- Իրանական 1358 թվականի (1979թ․) աբան ամսի 13-ին Իրանում Իմամի գծին հետևող ուսանողները, կոնկրետ նպատակով և մանրամասն պլանավորելով, գրավեցին Թեհրանում ԱՄՆ-ի դեսպանատունը, որը հայտնի դարձավ որպես «լրտեսության որջ»:
Միջադեպի օրը ուսանողները ներթափանցել են դեսպանատուն և ամերիկացի հրաձիգների հետ կարճատև փոխհրաձգությունից հետո մուտք են գործել շենքեր։ Այս նվաճման ամենակարեւոր ձեռքբերումներից էր դիվերսիոն փաստաթղթերի հայտնաբերումն ու բացահայտումը։
Դեսպանատունը գրավելու հիմքերն ու պատճառները
1. Վրեժ լուծել Ամերիկայից գահընկեց արված թագավորին ապաստան տալու համար
Ուսանողների արարքի հիմնական պատճառներից մեկը Ամերիկայի կողմից «Մուհամմեդ Ռեզա Շահ Փահլավիի» ընդունումն էր։ Շահի փախուստից հետո Ամերիկան նրան ընդունեց որպես հին դաշնակից և ապաստան տվեց նրան։
Այս գործողությունը Իրանի հասարակական կարծիքի մոտ դիտվեց որպես բռնակալությանը Ամերիկայի աջակցության նշան և փահլավի ռեժիմը վերակենդանացնելու փորձ: Այս պահվածքը խորն անվստահություն առաջացրեց Իրանի նկատմամբ Ամերիկայի մտադրությունների նկատմամբ։
2. Հեղափոխությունը տապալելու ամերիկյան դավադրության կանխարգելում
Դեսպանատան գրավման ժամանակ ձեռք բերված փաստաթղթերը ցույց են տվել, որ որոշ հեղափոխականների կասկածները ճիշտ են, և որ այս վայրը ծառայել է որպես օպերատիվ հենակետ Իրանում հակահեղափոխական խմբերին ղեկավարելու և դիվերսիոն ծրագրեր պատրաստելու համար։ Քողազերծված փաստաթղթերը վկայում էին դիվերսիոն խմբերի հետ դեսպանատան լայն կապի մասին։
3. Քաոսի ցիկլի ստեղծման կանխարգելում
Ըստ տեղեկությունների՝ ամերիկյան դեսպանատունը ակտիվորեն փորձում էր սպառնալ Իրանի միասնությանն ու ներքին անվտանգությանը՝ աջակցելով անջատողական և ահաբեկչական խմբավորումներին և երկիրը խճճել մի շարք անկարգությունների մեջ և հիմք ստեղծել Արևմուտքի միջամտության համար։
4. Իրանական 1332 թվականի (1953թ․) մորդադ ամսի 28-ի ամերիկյան հեղաշրջման կրկնման պատմական վախը
Անկախ այս երեքից, Իրանական 1332 թվականին Մոսադեղի կառավարության դեմ ամերիկա-բրիտանական հեղաշրջման և Մոհամմադ Ռեզա շահի իշխանության վերադարձի դառը հիշողությունը դեռևս վառ էր իրանցիների գիտակցության մեջ։
Այս միջադեպը համարվում էր ԱՄՆ միջամտողական քաղաքականության և Իրանի անկախության ոտնահարման խորհրդանիշ։ Ուսանողները և մյուս հեղափոխականները կարծում էին, որ ԱՄՆ-ը, պահելով իր ուժերը դեսպանատանը և շարունակելով իր ապակառուցողական գործունեությունը, ձգտում է ցանց ստեղծել նախորդ ռեժիմի հետ կապված անվտանգության և ռազմական կոռումպացված տարրերի միջև։
Դեսպանատան գրավման հետեւանքները
Դեսպանատան գրավումից հետո տեղի ունեցան մի շարք իրադարձություններ. Իմամ Խոմեյնին այս գործողությունն անվանել է «երկրորդ հեղափոխություն» և ընդգծել, որ Իրանը ամուր կանգնած է համաշխարհային իմպերիալիզմի դեմ։ Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները խզվեցին, և ԱՄՆ-ն, ի պատասխան այս գործողության, տնտեսական պատժամիջոցներ սահմանեց Իրանի դեմ և արգելափակեց Իրանի ֆինանսական պահուստները։
Փաստաթղթերը վերընթերցելուց հետո պարզ դարձավ, որ Ամերիկայի նպատակներից մեկը հեղափոխության առաջնորդ Իմամ Խոմեյնիի դեմ մահափորձ իրականացնելն էր։ Չնայած Արևմուտքի ճնշումներին և պատանդներին ազատելու ԱՄՆ-ի ջանքերին, այս միջադեպը մնայուն դարձավ Իրանի իսլամական հեղափոխության պատմության մեջ։ Այդպիսով Իրանը կարողացավ մարտահրավեր նետել իր ճակատագրի վրա մեծ տերությունների գերակայությանը և ինքնուրույն ուղի բռնել:
444 օր անց Իմամ Խոմեյնիի թույլտվությամբ և Իսլամական խորհրդարանի որոշմամբ Ալժիրի կառավարության միջնորդությամբ Իրանի այն ժամանակվա կառավարության պաշտոնյաները հանդիպել են ամերիկյան իշխանությունների հետ և կնքել Ալժիրի պայմանագիրը և ազատ արձակել պատանդներին։
ԱՄՆ-ի Իլինոյսի համալսարանի գիտաշխատող և քաղաքական գիտությունների պրոֆեսոր Ֆրենսիս Էնթոնի Բոյլն իր «Համաշխարհային քաղաքականություն և միջազգային իրավունք» գրքում պաշտպանել է ուսանողների պատանդ վերցնելու քայլը և ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն, այս գործողությունն անվանել է ինքնապաշտպանվելու Իրանի օրինական իրավունք։ Նա նշել է, որ ուսանողների այս շարժումը միտված էր ԱՄՆ-ի ագրեսիան և հերթական հեղաշրջման փորձը կանխելու համար։
Այդ ժամանակվանից Իրանը խզեց իր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ և չընդունեց Վաշինգտոնում դեսպանություն հիմնելու դիմումը։ Որոշ վերլուծաբաններ համոզված են, որ ԱՄՆ-ի կողմից Իսլամական Հանրապետությունը տապալելու ձախողման պատճառներից մեկը ԱՄՆ դեսպանատան բացակայությունն է։
Բանալի բառակապակցություններ՝ ԱՄՆ-ի դեսպանատան գրավում, Իրանում ԱՄՆ-ի դեսպանատուն, Իրանի և Միացյալ Նահանգների հարաբերությունները