Իրանն ու Հայաստանը կզարգացնեն գիտության և մշակույթի ոլորտներում համագործակցությունը
(last modified Mon, 04 Nov 2024 06:43:14 GMT )
Նոյեմբեր 04, 2024 10:13 Asia/Tehran
  • Իրանն ու Հայաստանը կզարգացնեն գիտության և մշակույթի ոլորտներում համագործակցությունը

Իրանն ու Հայաստանը կամրապնդեն գիտության և մշակույթի ոլորտներում համագործակցությունը՝ դասախոսների և ուսանողների փոխանակման միջոցով։

«Սահաբ»  գործակալության հայերեն բաժնի հաղորդմամբ՝ ըստ այս համաձայնագրի՝ նախատեսվում է իրականացնել դասախոսների և ուսանողների փոխանակման ծրագրեր՝ գիտական մակարդակը բարձրացնելու և երկու երկրների մշակույթի ու գիտության ոլորտների փոխադարձ ճանաչողության նպատակով։ 
Համագործակցության օրակարգում է նաև գիտելիքի փոխանակման և հետազոտողների ցանցի ստեղծման նպատակով համատեղ գիտամշակութային հանդիպումների և գիտաժողովների անցկացումը։
Պայմանավորվածությունները ձեռք են բերվել Հայաստանում ԻԻՀ մշակույթի հարցերով խորհրդական Մոհամմադ Ասադի Մովահեդի և ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ղեկավարի  հանդիպման ժամանակ։