Իրանական «Քոսար» և «Հոդհոդ» արբանյակները հաջողությամբ հասել են տիեզերք
Սահաբ- Իրանական «Քոսար» և «Հոդհոդ» արբանյակները որպես Իրանի մասնավոր հատվածի առաջին արբանյակներ հաջողությամբ արձակվել են «Սայուզ» արբանյակակիր հրթիռով Ռուսաստանի Վոստոչնի բազայից։
Ըստ Sahab ցանցի, որը մեջբերում է Tasnim լրատվական գործակալությունը,Իրանի գիտելիքահենք տիեզերական ընկերություններից մեկի հետազոտողները, նախագծելով և կառուցելով «Քոսար» և «Հոդհոդ» արբանյակները, հաջողել են այս երեքշաբթի, նոյեմբերի 5-ի առավոտյան արձակել այս երկու արբանյակները Ռուսաստանի Վոստոչնի բազայից և տեղակայել 500 կմ ուղեծրում։
Իրանի տիեզերական կազմակերպության ղեկավար Հասան Սալարիեն արբանյակների արձակումից հետո հայտարարել է.-Այս տարի ունենք 5-ից 7 ներքին և միջազգային արձակումներ, որոնց մի մասը կիրականացվի «Սիմորղ» և «Ղայեմ» արձակման կայանների միջոցով։
Սալարիեն հավելել է.-Մարդկանց տիեզերք ուղարկելը և տիեզերական ուսումնասիրություններ կատարելը Իրանի տիեզերական ռազմավարական փաստաթղթի մի մասն է, և մասնավոր հատվածի աջակցությամբ ու ներքին ուժերին կառչելով մենք ավելի կմոտենանք այս նպատակների իրականացմանը:
«Քոսար» արբանյակը իրանական Omidfaza ընկերության առաջին տիեզերական արտադրանքն է, որը հետևում է կուբսատ արբանյակների ստանդարտին, ինչը նվազեցնում է կառուցման գործընթացի ժամանակն ու արժեքը։
Այս արբանյակն ունի 3,5 տարի ուղեծրային կյանք և հարմար է գյուղատնտեսական, քարտեզագրման և գեոդեզիական ծրագրերի համար:
«Հոդհոդ»-ը նաև արբանյակ է կուբսատ արբանյակների ստանդարտով և նրա առաքելությունն է ստեղծել հատուկ հարթակ՝ իրերի ինտերնետ ծառայություններ մատուցելու համար:
Հոդհոդ արբանյակի քաշը 4 կգ է, իսկ ուղեծրի բարձրությունը՝ 500 կմ, այն ունի չորս տարի ուղեծրային կյանք և օգտագործվում է գյուղատնտեսական, քարտեզագրման և բնապահպանական նպատակներով։