ՀՀ, Իրանի և Հնդկաստանի ներկայացուցիչները կհանդիպեն՝ տրանսպորտի ոլորտում համագործակցության վերաբերյալ. դեսպան
https://parstoday.ir/hy/news/iran-i225362-ՀՀ_Իրանի_և_Հնդկաստանի_ներկայացուցիչները_կհանդիպեն_տրանսպորտի_ոլորտում_համագործակցության_վերաբերյալ._դեսպան
Իրանի, Հայաստանի և Հնդկաստանի պաշտոնյաները պայմանավորվել են հանդիպում անցկացնել տրանսպորտի ոլորտում եռակողմ համագործակցության շուրջ, ասել է Երևանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին, փոխանցում է Tasnim-ը։
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Նոյեմբեր 07, 2024 14:31 Asia/Tehran
  • ՀՀ, Իրանի և Հնդկաստանի ներկայացուցիչները կհանդիպեն՝ տրանսպորտի ոլորտում համագործակցության վերաբերյալ. դեսպան

Իրանի, Հայաստանի և Հնդկաստանի պաշտոնյաները պայմանավորվել են հանդիպում անցկացնել տրանսպորտի ոլորտում եռակողմ համագործակցության շուրջ, ասել է Երևանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին, փոխանցում է Tasnim-ը։

Ինչպես Կապանում լրագրողներին հայտնեց Իրանի դեսպանը, պայմանավորվածություններ են ձեռք բերվել հանդիպում անցկացնել Իրանի, Հայաստանի և Հնդկաստանի միջև հասարակական տրանսպորտի հարցերի շուրջ։շ

Իրանի դեսպանը նշել է, որ հանդիպման ամսաթիվը որոշելու համար անհրաժեշտ են հետագա պայմանավորվածություններ։

Նա ասաց, որ տրանսպորտի ոլորտում համագործակցությունը օգուտ կբերի երեք երկրներին՝ ընդգծելով եռակողմ համագործակցության «դրական հեռանկարը»: