Իրանը տարեկան ավելի քան 2,5 միլիարդ դոլարի պարեն է արտահանում
https://parstoday.ir/hy/news/iran-i225374-Իրանը_տարեկան_ավելի_քան_2_5_միլիարդ_դոլարի_պարեն_է_արտահանում
Իրանը տարեկան ավելի քան 2,5 միլիարդ դոլարի պարեն է արտահանում աշխարհի տարբեր երկրներ։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 08, 2024 09:22 Asia/Tehran
  • Իրանը տարեկան ավելի քան 2,5 միլիարդ դոլարի պարեն է արտահանում

Իրանը տարեկան ավելի քան 2,5 միլիարդ դոլարի պարեն է արտահանում աշխարհի տարբեր երկրներ։

Հղում անելով ԻՌՆԱ-ին, «Սահաբ»  գործակալությունը հայտնում է, որ Իրանի Պարենի և դեղերի կազմակերպության ղեկավար սեյեդ Հեյդար Մոհամադին Ռազավի Խորասան նահանգի կենտրոն Մաշհադ քաղաքում կայացած Պարենի համաշխարհային օրվա 13-րդ համաժողովի շրջանակներում ասել է. «Սննդամթերքի և ըմպելիքների անվտանգության ոլորտում դրական քայլեր են ձեռնարկվում՝ արտադրությունից առաջ, ընթացքում և հետո մինչև մատակարարման պահը։ Յուրաքանչյուր փուլում, անհրաժեշտ հաստատումներ ստանալուց հետո, տրվում է արտահանման լիցենզիա»։

Հանդիպմանը ներկա արտադրողները խնդրել են մեծացնել  պետական աջակցությունն իրանական արտադրանքի քանակն ու որակը բարձրացնելու և այդ ապրանքներն աշխարհի տարբեր երկրներ արտահանելու համար։