Իսլամական համագործակցության կազմակերպությունն արձագանքել է Իրանի դեմ Իսրայելի ագրեսիային
https://parstoday.ir/hy/news/iran-i225378-Իսլամական_համագործակցության_կազմակերպությունն_արձագանքել_է_Իրանի_դեմ_Իսրայելի_ագրեսիային
Իսլամական համագործակցության կազմակերպությունն դատապարտել է Իրանի դեմ Իսրայելի ագրեսիային։
(last modified 2026-05-24T13:43:28+00:00 )
Նոյեմբեր 08, 2024 06:20 Asia/Tehran
  • Իսլամական համագործակցության կազմակերպությունն արձագանքել է Իրանի դեմ  Իսրայելի ագրեսիային

Իսլամական համագործակցության կազմակերպությունն դատապարտել է Իրանի դեմ Իսրայելի ագրեսիային։

Հղում անելով ԻՌՆԱ-ին, «Սահաբ»  գործակալությունը հայտնում է, որ կազմակերպության՝ հինգշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ ասվում է․ «Իրանի դեմ Իսրայելի ռեժիմի ագրեսիան միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության, ինչպես նաև ԻԻՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության բացահայտ խախտում է»:

Կազմակերպությունը խստորեն դատապարտել է Իսրայելի ռեժիմի կողմից Իրաքի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտումը՝ այդ երկրի օդային տարածքն ԻԻՀ դեմ ագրեսիա իրականացնելու համար։

Իսլամական համագործակցության կազմակերպությունն ընդգծել է, որ Իրանը և տուժած մյուս երկրներն ունեն իրենց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, անվտանգությունը և ժողովրդին պաշտպանելու բնական իրավունք՝ համաձայն միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության:

Ավելի վաղ Չմիավորման շարժումը և ՄԱԿ-ի կանոնադրությունը պաշտպանող բարեկամների խումբը նույնպես դատապարտել են Իրանի դեմ Իսրայելի ռեժիմի վերջին ագրեսիան, հայտարարելով․ «Այս դատապարտելի հարձակումը ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և ԻԻՀ ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության բացահայտ խախտում է»։

Հոկտեմբերի 26-ին Իսրայելը հարձակում էր իրականացրել Իրանի Թեհրան, Իլամ և Խուզեստան նահանգներում տեղակայված մի շարք ռազմական օբյեկտների վրա։

Իրանի ՀՕՊ ստորաբաժանումը հաջողությամբ հակազդել էր հարձակմանը։