Գեներալ-մայոր Սալամի. Մենք մեր կարողությունների մի մասով ենք կռվում թշնամու դեմ
ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատարը հայտարարելով, որ թշնամին իր բոլոր հնարավորություններով ու կարողությամբ է դաշտ դուրս եկել ասաց. մինչդեռ մենք մեր կարողության մի մասով ենք կռվում նրա դեմ։
Մաշհեդից «Թասնիմ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին ուրբաթ օրը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հասարակայնության հետ կապերի պատասխանատուների և լրատվամիջոցների ղեկավարների համաժողովում ասել է, որ թշնամին դաշտ է դուրս եկել բոլոր ոլորտներում և իր ողջ կարողությամբ, մինչդեռ մենք մեր կարողության մի մասով ենք նրա դեմ կռվում։
Նա հայտարարեց, որ այժմ մենք ականատես ենք թշնամու քաղաքական ձևավորմանը տարածաշրջանի դիմադրության ահռելի հոսքի դիմաց, և հավելեց. «Չկա թշնամու որևէ կարողություն, որը ռազմի դաշտ չի բերվել»։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարը հայտարարեց. Թշնամին ցանկանում է ճիշտ ու սխալը խեղաթյուրել, և ուզում է ակնհայտը վերածել անորոշության ու ստանալ իր արդյունքները։