Աստվածային խոստում և պատմական փորձ․ ԻԻՀ առաջնորդը նախանշել է Դիմադրության հաղթանակը
(last modified Fri, 08 Nov 2024 12:55:26 GMT )
Նոյեմբեր 08, 2024 16:25 Asia/Tehran
  • Աստվածային խոստում և պատմական փորձ․ ԻԻՀ առաջնորդը նախանշել է Դիմադրության հաղթանակը

Անդրադառնալով Լիբանանի «Հեզբոլլահի» և Պաղեստինի ՀԱՄԱՍ-ի դիմակայության աճին, դինամիզմին ու շարունակականությանն ԻԻՀ առաջնորդ այաթոլլահ Խամենեին նշել է․ «Հաշվիա ռնելով աստվածային խոստումը և անցած տասնամյակների ընթացքում «Հեզբոլլահի» ու ՀԱՄԱՍ-ի դիմակայության փորձը, վերջին իրադարձությունները միանշանակ կբերեն Սիոնիստական ռեժիմի դեմ Դիմադրության ճակատի հաղթանակին»։

Հղում անելով առաջնորդի մամուլի գրասենյակին, Pars Today-ը հաղորդում է, որ հինգշաբթի օրը առաջնորդության բանիմացների խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Գազայի և Լիբանանի հանցագործություններում ԱՄՆ-ի ու որոշ եվրոպական երկրների արյունոտ ձեռքերի առկայությանը և նշելով, որ Լիբանանում, Գազայում ու  Պաղեստինում հզոր պայքարի շարունակման արդյունքը լինելու է Աջ և Դիմադրության ճակատի հաղթանակը, ԻԻՀ առաջնորդն ասել է․ «Աշխարհն ու տարածաշրջանը կտեսնեն այն օրը, երբ Սիոնիստական ռեժիմը պարտություն կկրի այս մոջահեդներից»:

Նշելով, որ սիոնիստ ագրեսորների նկատմամբ հաղթանակի պատճառներից մեկը Դիմադրության վերջին տարիների փորձն է, այաթոլլահ Խամենեին հավելել է․ «Անցած 40 տարիների ընթացքում Հեզբոլլահը Սիոնիստական ռեժիմին ստիպել է դուրս գալ Բեյրութ, Սիդոն և Տյուր քաղաքներից և ընդհանրապես  հարավային Լիբանանից, և այդ երկրի քաղաքները, գյուղերը դատարկել է ռեժիմի ներկայությունից»։ 

Առաջնորդը նշել է, որ «Հեզբոլլահի» ուժը՝ հետ մղել թշնամուն, որը զինված է բոլոր տեսակի ռազմական, քաղաքական, քարոզչական և տնտեսական զենքերով, և վայելում է աշխարհի խոշոր հանցագործների, այդ թվում՝ ԱՄՆ նախագահի աջակցությունը, վկայում է  այն մասին, որ խմբավորման հնարավորությունները քայլ առ քայլ մեծացել են և Աստծո ճանապարհին պայքարող մոջահեդների փոքր խմբից, այն վերածվել է մեծ կազմակեպության։

Նրա խոսքով․ «Նույնը վերաբերվում է Պաղեստինի Դիմադրությանը։ 2008թ․ մինչ օրս նրանք 9 անգամ առընչվել են Սիոնիստական ռեժիմի հետ և միշտ հաղթել։

Նշելով, որ «Հեզբոլլահը» ուժեղ է և պայքարում է Սիոնիստական ռեժիմի դեմ, ԻԻՀ առաջնորդն ասել է․ «Չնայած այնպիսի մեծ գործիչների բացակայությանը, ինչպիսիք են սեյեդ Հասան Նասրալլահը և Սեյյեդ Սաֆիուդդինը, «Հեզբոլլահն» իր բարձր հոգևոր ոգով և  մոջահեդներով ուժեղ մարտ է մղում, և թշնամին չի կարողացել ու չի կարողանալու  հաղթել այդ պայքարում»։ 

Անդրադառնալով մեծ մոջահեդ սեյեդ Հասան Նասրալլահի նահատակությանը և քառասնօրյակին, այաթոլլահ Խամենեին հարգել է նրա և Դիմադրության մյուս հրամանատարներ, նահատակներ Հանիեյի, Սաֆիուդդինի, Սանվարի և Նիլֆուրուշանի հիշատակներն, ասելով․  «Այս նահատակները կրկնակի ուժ ու հպարտություն պարգևեցին իսլամին և Դիմադրության առանցքին»։ 

Նշելով, որ «Հեզբոլլահը» նահատակ Նասրալլահի մնայուն հիշատակն է, առաջնորնդ ասել է․ «Շնորհիվ իր առաջնորդի խիզախության, տակտի, համբերության և արտասովոր վստահության, «Հեզբոլլահը» այնպիսի մեծ աճ արձանագրեց, որ ամեն տեսակի նյութական և քարոզչական զենքերով զինված թշնամին չկարողացավ և Աստծո ողորմությամբ չի կարողանա հաղթել այս խմբավորմանը»։ 

Նշելով, որ սիոնիստ զավթիչների հետ այսօրվա պատերազմի հաղթողը Պաղեստինի Դիմադրությունն է, իմամ Խամենեին ասել է․ «Սիոնիստները նպատակ ունեին այս պատերազմի միջոցով ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը։ Սակայն չնայած Դիմադրության ու ՀԱՄԱՍ-ի առաջնորդների սպանությանը, նրանք ոչ միայն չհասան իրենց նպատակին, այլ աշխարհին ցույց տվեցին իրենց այլանդակ դեմքն, իսկ ՀԱՄԱՍ-ը շարունակեց իր պայքարը։ Իսկ դա նշանակում է, որ Սիոնիստական ռեժիմը պարտվեց»։