Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի իմամ․ Նասրալլահը Դիմադրության առանցքը վերածեց ուժի և դիմադրության խորհրդանիշի
Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի իմամն ասել է․ «Նահատակ սեյեդ Հասան Նասրալլահը մոջահեդ գիտնական և քաջարի հրամանատար էր, ով Դիմադրության առանցքը վերածեց Սիոնիստական ռեժիմի, համաշխարհային իմպերիալիզմի և ԱՄՆ-ի դեմ իսլամի ժողովրդի ու արաբ ժողովրդի ուժի ու պայքարի խորհրդանիշի»։
Հղում անելով ԻՌՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հայտնում է, որ հոջաթոլէսլամ վալմոսլեմին սեյեդ Մոհամմադ Հասան Աբու Թարաբիֆարդն ուրբաթօրյա քարոզի ժամանակ ցավակցություն է հայտնել Հասան Նասրալլահի նահատակության 40-րդ օրվա կապակցությամբ։
Նա նշել է․ «Հասան Նասրալլահը, որպես իսլամական հեղափոխության առաջնորդի հզոր բազուկ, կարևոր դեր խաղաց տարածաշրջանի քաղաքական հավասարումների փոփոխության գործում»։
Անդրադառնալով Գազայի հերոս ժողովրդի համբերւթյանն ու դիմադրությանը, իմամն ասել է․ «Երբ նահատակ Սանվարը իր քաջության և ուժի գագաթնակետին ձեռքի փայտը նետեց սիոնիստական ԱԹՍ-ի ուղղությամբ, դա նշանակում էր․ «Մարդիկ, քաջ եղեք, ոտքի կանգնեք, ձեր փայտն ու քարը կխանգարեն սիոնիստական ժամանակակից զենքերին»»։
Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի ժամանակավոր իմամն ասել է․ «Մենք թույլ չենք տա թշնամուն վերահսկել իրավիճակը։ Սիոնիստական ռեժիմի զենքերը, մարտական մեքենաները և ժամանակակից տանկերը Լիբանանի սահմանին անգործության են մատնված։ Սա համբերության, դիմադրության և հաստատակամության պտուղն է, որը ստեղծել է այս մեծ վերափոխումը»:
Նշելով, որ ԱՄՆ-ի հզորության անկումը կլինի Արևմտյան Ասդիայում այդ երկրի ազդեցության վերջը, Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի ժամանակավոր քարոզիչն ասել է․ ««Հեզբոլլահի» հզոր ներկայությունը դաշտում և Հայֆայի ու Թել Ավիվի հրթիռակոծումը, ինչպես նաև սիոնիստական ուժերի ցամաքային ներխուժման դեմ հպարտ դիմադրությունը, նման իրավիճակ են ստեղծել ԱՄՆ-ի ու Իրսայելի համար»։