Արաղչի. Գերմանիայի իշխանությունները պետք է ընդունեն, որ Ջամշիդ Շարմահդն ահաբեկիչ էր
ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է․ «Գերմանիայի իշխանություններն ու հասարակությունը պետք է ընդունեն, որ Ջամշիդ Շարմահդն ահաբեկիչ էր»։
Հոկյտեմբերի 28-ին Իրանում մահապատժի ենթարկվեց «Թոնդար» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Ջամշիդ Շարմահդը։ Խմբավորումը մի շարք ահաբեկչական գործողություններ է իրականացրել Իրանում, որոնց հետևանքով նահատակվել են հարյուրավոր անմեղ քաղաքացիներ։
Հղում անելով ԻՌՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հայտնում է, որ գերմանական «Շպիգել» թերթին տված հարցազրույցում, ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է․ «Շարմահդն ընդունել է Շիրազի մզկիթում իրականացված պայթյունի պատասխպանատվությունը, որի հետևանքով զոհվեց 14, վիրավորվեց ավելի քան 200 մարդ»։
Արաղչին հավելել է․ «ԱՄՆ-ում գտնվելու ժամանակ տարբեր հեռուստաընկերությունների հետ հարցազրույցներում Շարմահդը հպարտորեն պատմում էր այս պայթյունի մասին, նշելով, որ ինքը պատերազմ է վարում Իրանի Իսլամական Հանրապետության դեմ»։
Նշելով, որ Շարհմահդի կողմից 14 իրանցիների սպանությունն ապացուցված է, նախարարը հավելել է․ «Որպես իրանցի՝ նա ձերբակալվել և տեղափոխվել է Իրան և դատապարտվել մահապատժի արդար դատավարության արդյունքում»։
Անդրադառնալով Գերմանիայի և Սիոնիստական ռեժիմի հարաբերություններին, Արաղչին նշել է․ «Իսրայելի ռեժիմը Գազայում սպանել է մոտ 50 հազար հոգու, իսկ Գերմանիայի կառավարությունը ոչ մի դատապարտող հայտարարություն չի արել»:
Նշելով, որ Գերմանիայի գործող կառավարությունը խախտել է մարդու իրավունքների բոլոր չափանիշներն Արաղչին ասել է․ «Բեռլինը մի կողմից զենք է տրամադրում Սիոնիստական ռեժիմին, դառնալով Գազայի ու Լիբանանի ժողովրդի կոտորածի մեղսակիցը, մյուս կողմից աջակցում է 14 մարդու սպանության համար պատասխանատու ահաբեկչին»։