Բաղայի․ Մեզ համար կարևոր է ամերիկացիների գործելակերպը տարածաշրջանում, ոչ թե նրանց ընտրությունները
(last modified Tue, 12 Nov 2024 12:50:21 GMT )
Նոյեմբեր 12, 2024 16:20 Asia/Tehran
  • Բաղայի․ Մեզ համար կարևոր է ամերիկացիների  գործելակերպը տարածաշրջանում, ոչ թե նրանց ընտրությունները

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակն ընդգծել է, որ տարածաշրջանի, և Գազայում ու Լիբանանում Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունների կապակցությամբ ԱՄՆ-ի գործելակերպը և Իրանի նկատմամբ նրա վարած քաղաքականությունն ավելի կարևոր են, քան ԱՄՆ նախագահական ընտրությունները։

Իրանի արտգործնախարարության խոսնակ  Էսմայիլ Բաղային  երեկ իր ամենշաբաթյա ասուլիսում անդրադառնալով օրերս ԱՄՆ-ում տեղի ունեցած ընտրություններին ասել է,-«ԱՄՆ-ի ժողովրդի քվեարկության ձևը մի հարց է, որը խորհելու տեղիք է տալիս և արժանի է քննարկման, և իհարկե, դա կապված է հենց ԱՄՆ-ի հետ, բայց այն ինչ կարևոր է , դա ԱՄՆ-ի գործելակերպն  է տարածաշրջանի և Իրանի հետ կապված»։ 

Pars Today-ի հաղորդման համաձայն՝ Բաղային հավելել է.-«Իրողությունն այն է, որ Իրանի դեմ Միացյալ Նահանգների թշնամական քաղաքականությունը շարունակվել է վերջին 4 տարիների ընթացքում, և ԱՄՆ-ի կառավարությանը չհաջողվեց կատարել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի  (ՀԳՀԾ) շուրջ  բանանակցությունների և այլ հարցերի վերաբերյալ խոստումները,  որոնք տվել էր ընտրությունների ժամանակ»։

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը Գազայում և Լիբանանում Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունների շարունակականության վերաբերյալ ասել է.- «Սիոնիստական ​​ռեժիմի շարունակական հանցագործությունների և ընդլայնման հիմնական պատճառը այս ռեժիմին ԱՄՆ-ի աջակցությունն է, զենք մատակարարելը և միջազգային ատյաններում այս ռեժիմի դեմ ցանկացած բանաձեւի  ընդունման կանխումը»։

Անդրադառնալով Սաուդյան Արաբիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի Իրան կատարած այցին, Բաղային ասել է. -«Վերջին երկու տարիների ընթացքում շարունակաբար տեղի են ունեցել Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև բանակցությունները և այս համատեքստում է կատարվել նաև Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան զինվորականի այցն Իրան, և հուսով ենք, որ այն անհրաժեշտ հիմք կապահովի  բոլոր ոլորտներում հարաբերությունների ամրապնդման համար»։

Ստեղծված լարվածության հետևանքով Իրանի և Գերմանիայի միջև հարաբերությունների վերջին վիճակի վերաբերյալ Բաղային նշել է,-«Մենք կապի մեջ ենք Գերմանիայի կառավարության հետ՝ ապահովելու հյուպատոսական ծառայությունների մատուցումը Գերմանիայում բնակվող Իրանի քաղաքացիներին։Իրանի հարաբերությունները եվրոպական երկրների հետ, ինչպես մյուս երկրները, միշտ ունեցել են տարբեր վերելքներ և վայրէջքներ, և մենք փորձում ենք սահմանել ազգային շահերից բխող շրջանակ»։

Պատասխանելով Սիրիայի նախագահ Բաշար Ասադին սպանելու Իսրայելի սպառնալիքի մասին հարցին՝ Բաղային ասել է. «Պաշտոնատար անձանց դեմ հնչող սպանության սպառնալիքը իրավական և բարոյական տեսանկյունից լիովին մերժված է և համարվում է օկուպանտ ռեժիմի սանձարձակության և նրա կողմից միջազգային իրավունքի օրենքների ու սկզբունքների անտեսման նշան և միջազգային հանրությունը պետք է միասնական ձայն ունենա այս վտանգավոր մոտեցման դեմ»։