Հարավային Կովկասը՝ ամվտանգային միջավայր Իրանի Իսլամական Հանրապետության համար
(last modified Tue, 19 Nov 2024 13:22:31 GMT )
Նոյեմբեր 19, 2024 16:52 Asia/Tehran
  • Հարավային Կովկասը՝ ամվտանգային միջավայր Իրանի Իսլամական Հանրապետության համար

Իրանի և Ադրբեջանի ռազմական և պաշտպանական համագործակցության համատեղ հանձնաժողովի չորրորդ նիստին զուգահեռ, Ադրբեջանի ռազմական պատվիրակության ղեկավար Ֆարիդ Ալիևը հանդիպել և զրուցել է Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, բրիգադային գեներալ Մոհամմադռեզա Աշտիանիի հետ։

Ըստ Sahab ցանցի հայերեն ալիքի, այս հանդիպմանը գեներալ Աշտիանին Հարավային Կովկասը դիտարկել է որպես Իրանի Իսլամական Հանրապետության անվտանգային միջավայր և հայտարարել, որ այս տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներն ու գործընթացները, անկասկած, իրենց ազդեցությունն ունեն Իրանի անվտանգության վրա, իսկ Ադրբեջանը շատ կարևոր դեր է խաղում այս տարածաշրջանում։

 

Հարավային Կովկասը ներառում է երեք երկրներ` Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը, որոնք Խորհրդային Միության փլուզումից հետո անցել են անվտանգային զարգացումների և իրադարձությունների միջով. Դրանցից ամենակարեւորը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պատերազմն է, որտեղ, չնայած զինադադարին, երկու երկրները դեռևս չեն ստորագրել խաղաղության պայմանագիր։

Կովկասյան տարածաշրջանն Իրանի Իսլամական Հանրապետության համար ունի աշխարհաքաղաքական և ռազմավարական նշանակություն։ Պատմական, մշակութային և աշխարհագրական ընդհանրությունները կրկնապատկել են այս տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների ընդլայնման կարևորությունը։ Իրանի Իսլամական Հանրապետությունը  մեծ ջանքեր է գործադրել այս տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատելու համար, սակայն արտատարածաշրջանային խմբավորումներն ու շարժումները փորձում են կանխել մշտական ​​խաղաղության և կայունության հաստատումը Հարավային Կովկասի տարածաշրջանում՝ ներկայացնելով շահադիտական նախագծեր։

Մինչդեռ հարավկովկասյան տարածաշրջանի երկրներն Իրանի հետ ունեն քաղաքակրթական խորը կապեր, և նման ընդհանրությունների առկայությունը նպաստում է երկկողմ համագործակցության մակարդակի բարձրացմանն ու բարելավմանը, ինչպես նաև Իրանի և հարավկովկասյան տարածաշրջանի երկրների, այդ թվում Ադրբեջանի, ազգային շահերի ու նպատակների հետապնդմանը։

Այդ իսկ պատճառով Իրանի և Ադրբեջանի ռազմական և պաշտպանական համագործակցության համատեղ հանձնաժողովում Ադրբեջանի ռազմական պատվիրակության ղեկավար, բրիգադային գեներալ Ֆարիդ Ալիևը, անդրադառնալով երկու ժողովուրդների և երկու պետությունների միջև ընդհանրություններին և խորը կապերին, ասել է․ «Համագործակցության միջոցով տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու համար ավելի շատ ջանքեր պետք է գործադրենք»:

Բրիգադային գեներալ Ֆարիդ Ալիևը նաև կոչ է արել համատեղ զորավարժություններ անցկացնել Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջև։

Պետք է նկատի ունենալ, որ Իրանը և Ադրբեջանը, գտնվելով մայրցամաքների աշխարհագրորեն միացման հանգույցում և ռազմավարական դիրքում, կարող են առանցքային դեր խաղալ միջմայրցամաքային փոխադրումների մեջ՝ նպատելով  տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության հաստատմանը, և տարածաշրջանը վերածել տարանցիկ հանգույցի։