Հայաստանը հյուրընկալելու է Իրանի գիտելիքահենք ընկերությունների առեւտրային պատվիրակությանը
(last modified Tue, 19 Nov 2024 14:50:55 GMT )
Նոյեմբեր 19, 2024 18:20 Asia/Tehran
  • Հայաստանը հյուրընկալելու է  Իրանի գիտելիքահենք ընկերությունների առեւտրային պատվիրակությանը

Իրանը գիտելիքահենք ընկերությունների տեխնոլոգիական առևտրային պատվիրակությունը գործուղելով Երևան, ենթահող է ստեղծում իրանական արտադրանքի արտահանումը Հայաստան ընդլայնելու համար։

Գիտության, տեխնոլոգիաների և գիտելիքահենք տնտեսության հարցերով Իրանի նախագահի  տեղակալը  հայտարարել է,որ  այս պատվիրակության գործուղման նպատակն է՝ Իրանի տեխնոլոգիական և գիտելիքահենք ձեռքբերումները ներկայացնել  Հայաստանում։

Տեխնոլոգիական այս իրադարձության շրջանակներում ընկերությունների համար նախատեսվել  են տարբեր ծրագրեր, որոնցից ամենագլխավորը գործարար հանդիպումներն են Հայաստանի Առևտրի պալատում, Հայ գործարարների և գործատուների միության հետ հանդիպումը , ինչպես նաև այս երկրում ներդրումների  քննակումը։

Հայաստանում նախատեսվում է 2025 թվականի հունվարի 13-ից 4 օր տևողությամբ՝ անցկացնել իրանական գիտելիքահենք ընկերությունների ցուցահանդեսը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ բժշկական, լաբորատոր, գեղեցկության սարքավորումների ու պարագաների, դեղագործական արդյունաբերության և հիվանդանոց կառուցելու բնագավառներում։

Ցուցահանդեսին մասնակցել ցանկացողները մինչև դեկտեմբերի 5-ը կարող են գրանցվել հետևյալ հղումով․

https://tesc.ir/service/۷۳/۱