Իրանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը սոցիալական վնասների ոլորտում համագործակցության մասին փաստաթուղթ են ստորագրել
https://parstoday.ir/hy/news/iran-i226524-Իրանը_և_ՅՈՒՆԻՍԵՖ_ը_սոցիալական_վնասների_ոլորտում_համագործակցության_մասին_փաստաթուղթ_են_ստորագրել
Իրանի ՆԳՆ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը ստորագրել են ճգնաժամային կառավարման, սոցիալական վնասների և փախստականներին ծառայությունների մատուցման ոլորտում համագործակցության մասին փաստաթուղթ։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 05, 2024 10:21 Asia/Tehran
  • Իրանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը սոցիալական վնասների ոլորտում համագործակցության մասին փաստաթուղթ են ստորագրել

Իրանի ՆԳՆ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը ստորագրել են ճգնաժամային կառավարման, սոցիալական վնասների և փախստականներին ծառայությունների մատուցման ոլորտում համագործակցության մասին փաստաթուղթ։

Հղում անելով ԻՌՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ Իրանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ  Մոնիկա Օլդսկար Նիլսենը, փաստաթղթի ստորագրման արարողության ժամանակ, ասել է․ «Հուշագրի դրույթները մշակվել են հաշվի առնելով աղքատության հաղթահարմանն ու փախստականների խնդիրների լուծման հետ կապված հարցերը»։

Նա նշել է․ «Ճգնաժամային կառավարման ռիսկերի նվազեցումը և փախստականներին աջակցելն այս համաձայնագրի դրույթներից են, որոնք իրականացվելու են մարզային և քաղաքային մակարդակներում»:

Իրանի ՆԳՆ նախարարի խորհրդական և միջազգային հարցերով ղեկավար Մեհդի Ջավահերին նույնպես ողջունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությունը և հույս հայտնել, որ ճգնաժամային կառավարման, սոցիալական վնասների և փախստականներին ծառայությունների ոլորտում համագործակցությունը կընդլայնվի։