Իրանը, Գերմանիայի և Ճապոնիան արտադրում են գազի ակնթարթային հայտնաբերման թեստային փաթեթներ
https://parstoday.ir/hy/news/iran-i227004-Իրանը_Գերմանիայի_և_Ճապոնիան_արտադրում_են_գազի_ակնթարթային_հայտնաբերման_թեստային_փաթեթներ
Իրանցի հետազոտողներին հաջողվել է ստեղծել գազի ակնթարթային հայտնաբերման թեստային փաթեթներ։ Այսպիսով, Իրանը միացել է նման թեստեր արտադրող երկրներին՝ Գերմանիային և Ճապոնիային:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 16, 2024 16:22 Asia/Tehran
  • Իրանը, Գերմանիայի և Ճապոնիան արտադրում են գազի ակնթարթային հայտնաբերման թեստային փաթեթներ

Իրանցի հետազոտողներին հաջողվել է ստեղծել գազի ակնթարթային հայտնաբերման թեստային փաթեթներ։ Այսպիսով, Իրանը միացել է նման թեստեր արտադրող երկրներին՝ Գերմանիային և Ճապոնիային:

Pars Today-ի հաղորդմամբ՝ իրանական Blorazma գիտահեն ընկերության գործադիր տնօրեն Մոհամմադ Ջավադ Քարեգարն այս կապակցությամբ ասել է. «Գազի հայտնաբերման ակնթարթային թեստերի արտադրությունը շատ բարդ է և արտադրության 99%-ը հիմնված է տեխնիկական գիտելիքների վրա»:
Նշելով, որ ընկերության արտադրած թեստերը կարող են հայտնաբերել գազի ցանկացած տեսակ, Քարեգարն ասել է․ «Իրանական թեստերի արտադրության արժեքը 50%-ով  քիչ է գերմանական և ճապոնական մոդելների արժեքից»։ 
Քարեգարը հավելել է, որ այս թեստերը կիրառվում են նավթի, գազի և նավթաքիմիական արդյունաբերության ոլորտներում։
Նրա ոխսքով․ «Նավթավերամշակման կամ նավթաքիմիական գործարանների վերագործարկման ժամանակ, պետք է ստուգվի տարածքում և խողովակներում  գազի  առկայությունը։ Եթե այդ պրոցեսը տեղի է ունենում լաբորատորիայում, շատ ժամանակ է կորում։ Իսկ յուրաքանչյուր րոպեն արժե հազարավոր դոլարներ։ Բայց այս փաթեթները կարող են մի քանի վայրկյանում որոշել  գազի տեսակն ու քանակությունը:
Քարեգարի խոսքով, իրանական թեստերը մեծ ընդունելության են արժանացել Պարսից ծոցի հարավային երկրներում, որտեղ նավթի ու գազի արդյունաբերությունը տնտեսության հիմնական ոլորտներից է։