Իրանը դատապարտել է Եմենի ենթակառուցվածքների վրա Իսրայելի հարձակումը
https://parstoday.ir/hy/news/iran-i227104-Իրանը_դատապարտել_է_Եմենի_ենթակառուցվածքների_վրա_Իսրայելի_հարձակումը
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը խստորեն դատապարտել է Եմենի ենթակառուցվածքների, այդ թվում՝ Սանաայի էլեկտրակայանի, Ռաս ալ-Իսա վառելիքի տանկերի և Հոդեյդա նավահանգստի վրա Իսրայելի հարձակումները։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 19, 2024 10:23 Asia/Tehran
  • Իրանը դատապարտել է  Եմենի ենթակառուցվածքների վրա Իսրայելի հարձակումը

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը խստորեն դատապարտել է Եմենի ենթակառուցվածքների, այդ թվում՝ Սանաայի էլեկտրակայանի, Ռաս ալ-Իսա վառելիքի տանկերի և Հոդեյդա նավահանգստի վրա Իսրայելի հարձակումները։

«Սահաբ»  գործակալության հաղորդմամբ՝ Իսմայիլ Բաղայի Համանեն Եմենի ենթակլառոիցվածքների վրա Իսրայելի իրականացրած հարձակումները որակել է որպես միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի ու ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում։ Նա նշել է, որ Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները տեղի են ունենում ԱՄՆ-ի անվերապահ աջակցության ստվերի ներքո, և Վաշինգտոնը Թել Ավիվը կառավարող հանցավոր խմբավորման անօրինությունների ու հանցագործությունների մեղսակիցն է։Բարձր գնահատելով Եմենի ժողովրդի աջակցությունը պաղեստինցիներին, Բաղայի Համանեն նշել է․ «Միջազգային հանրությունը և իսլամական աշխարհը իրավական ու բարոյական պատասխանատվություն են կրում՝ դադարեցնելու Սիոնիստական ռեժիմի ագրեսիան և պետք է վերջինիս պատասխանատվության ենթարկեն Միջազգային քրեական դատարանի կանոնադրության մեջ նշված բոլոր հանցագործությունների, հատկապես՝ ագրեսիայի և պատերազմական հանցագործությունների համար»։

Այսօր առավոտյան իսրայելական կործանիչները հարձակվել են Եմենի մայրաքաղաքա Սանաայի և Հոդեյդա նավահանգստի վրա։

Տեղական  աղբյուրները հայտնել են առնվազն 12 զոհի ու վիրավորի մասին։

Ի աջակցություն Գազայում պաղեստինցիների դիմադրությանը և «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողությանը, Եմենի բանակը վերջին ամիսներին թիրախավորել է սիոնիստական նավերն ու այն նավերը որոնք Կարմիր ծովով ու Բաբ ալ-Մանդաբ նեղուցով լողում էին դեպի օկուպացված տարածքներ։ Բացի այդ, Եմենի բանակը մի քանի հրթիռային և անօդաչու սարքերի հարձակումներ է իրականացրել օկուպացված տարածքների, հատկապես Թել Ավիվի վրա։

Եմենի բանակը հայտարարել է, որ շարունակելու է հարձակումներն օկուպացված տարածքներ մեկնող իսրայելական կամ այլ երկրների նավերի վրա, քանի դեռ ռեժիմը չի դադարել հարձակումները Գազայի վրա։