Արաղչի. Բաշար Ասադը հրաժարվեց լսել մեր խորհուրդները
(last modified Sat, 21 Dec 2024 06:54:52 GMT )
Դեկտեմբեր 21, 2024 10:24 Asia/Tehran
  • Արաղչի. Բաշար  Ասադը հրաժարվեց լսել մեր խորհուրդները

ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Սիրիայում տեղի ունեցած զարգացումները պետք է դիտարկել երկու տեսանկյունից։

«Սահաբ» գործակալության հաղորդմամբ՝ եգիպտական «Ալ-Ղադ» հեռուստաալիքին տված հարցազրույցում, ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Սիրիայում տեղի ունեցած զարգացումները պետք է դիտարկել երկու տեսանկյունից։
Նա նշել է․ «Առաջինը տարածաշրջանի համար ԱՄՆ-ի ու Իսրայելի ռեժիմի մեծ նախագիծն է, և յուրաքանչյուր ոք, ով այլ կերպ է մտածում, սխալվում է»:
Նա նշել է, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը փորձում են թուլացնել տարածաշրջանի բոլոր երկրներին՝ հավելելով, որ ամերիկա-իսրայելական առանցքը ձգտում է վերացնել Սիոնիստական ռեժիմի դեմ ցանկացած դիմադրություն։
ԻԻՀ ԱԳ նախարարը հավելել է, որ այս նախագիծն իրականացվում է մի իրավիճակում, երբ Դիմադրության առանցքը լայնածավալ գործողություններ է իրականացրել Իսրայելի դեմ։ 
Նրա խոսքով․ «Սիրիայի զարգացումների վերաբերյալ երկրորդ տեսակետը սիրիական կառավարության փոխգործակցությունն է սեփական ժողովրդի և ընդդիմության հետ։
Իրանը Սիրիայում  ներկա է եղել այդ երկրի կառավարության խնդրանքով և ահաբեկչության դեմ պայքարի նպատակով և երբեք չի միջամտել ժողովրդի և ընդդիմության հետ կառավարության հաղորդակցության ու փոխգործակցության գործընթացին»:
Արաղչին հավելել է․ «Մենք շատ խորհուրդներ ենք տվել Բաշար  Ասադին, սակայն նա հրաժարվել է լսել դրանք։ Մենք նրան զգուշացրել ենք Իդլիբում ընդդիմության քայլերի մասին։ Բայց սիրիական կառավարությունն ինքնուրույն որոշումներ է կայացրել»։