ԻԻՀ առաջնորդի ուղերձը՝ Հիսուս Քրիստոսի ծննդյան օրվա կապակցությամբ
Դեկտեմբեր 26, 2024 09:56 Asia/Tehran
ԻԻՀ առաջնորդի գրասենյակը X-ի անգլերեն էջում հրապարակել է այաթոլլահ Խամենեիի ուղերձը՝ Հսիուս Քրիստոսի ծննդյան օրվա կապակցությամբ։
Ըստ Sahab ցանցի հաղորդմամբ՝ ուղերձում ասված է․ «Եթե Հիսուսն այսօր մեր մեջ լիներ, նա ոչ մի պահ չէր վարանի կռվել համաշխարհային բռնատիրության առաջնորդների դեմ և չէր հանդուրժի միլիարդավոր մարդկանց սովն ու տեղահանությունը, ովքեր գերտերությունների պատճառով հայտնվել են պատերազմական իրավիճակում»։
Դեկտեմբերի 25-ին կաթոլիկ աշխարհը նշում է Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը։
Իրանցի պաշտոնյաները շնորհավորել են երկրի քրիստոնյաներին՝ տոնի կապակցությամբ։
Հիսուս Քրիստոսը, որը սուրբ Ղուրանում հիշատակվում է որպես Աստծու հոգի, Մարիամի որդին է:
Պիտակ