Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարը մեկնել է Ռուսաստան՝ մասնակցելու ԵԱՏՄ գագաթնաժողովին
https://parstoday.ir/hy/news/iran-i227392-Իրանի_արդյունաբերության_հանքերի_և_առևտրի_նախարարը_մեկնել_է_Ռուսաստան_մասնակցելու_ԵԱՏՄ_գագաթնաժողովին
Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարը մեկնել է Ռուսաստան՝ մասնակցելու ԵԱՏՄ գագաթնաժողովին։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 26, 2024 10:25 Asia/Tehran
  • Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարը մեկնել է Ռուսաստան՝ մասնակցելու ԵԱՏՄ գագաթնաժողովին

Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարը մեկնել է Ռուսաստան՝ մասնակցելու ԵԱՏՄ գագաթնաժողովին։

Հղում անելով «Մեհր» գործակալությանը, «Սահաբը» հաղորդում է, որ սեյեդ Մոհամմադ Աթաբաքին Սանկտ Պետերբուրգի օդանավակայանում դիմավորել են Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին և մի շարք ռուս պաշտոնյաներ։

Այսօր Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Եվրասիական տնտեսական միության պետությունների ղեկավարների գագաթնաժողովը։  Նսիտի շրջանակներում կքննարկվեն նաև Իրանի դիտորդական անդամակցության և նավթի ու գազի ընդհանուր շուկայի ձևավորման հարցերը։

Ավելի վաղ ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը հայտարարել էր, որ ԵԱՏՄ-ին դիտորդական անդամակցության վերաբերյալ Իրանի Իսլամական Հանրապետության հայտը, որը հաստատվել է միության փոխվարչապետների նիստում, պետք է հաստատվի միության գագաթնաժողովում։

ՌԴ նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Յուրի Ուշակովը նույնպես ասել է, որ այսօրվա նիստում անդամ երկրների ղեկավարները փաստաթղթեր կստորագրեն միությունում Իրանին դիտորդի կարգավիճակ տալու վերաբերյալ։

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օրչուկը հայտարարել է, որ ԵԱՏՄ դիտորդական անդամակցության մեխանիզմը մշակվել է այնպես, որ պարտավորություններ չի դնում դիտորդ երկրի վրա, բայց միևնույն ժամանակ թույլ է տալիս դիտորդ երկրին մասնակցել միության աշխատանքներին և ունենալ տեղեկատվություն միության գործունեության վերաբերյալ։

ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի հունվարի 5-ին։

Ըստ այս համաձայնագրի՝ կողմերն ամբողջությամբ ապրանքների 87 տոկոսի համար կվերացնեն սահմանված մաքսատուրքերը։

Ավելի վաղ համաձայնագիրը հաստատել էին Բելառուսի, Ռուսաստանի և Ղրղզստանի խորհրդարանները։

Հայաստանը և Ղազախստանը, որպես միության երկու այլ անդամներ, ինչպես նաև Իրանը, որպես պայմանագրային կողմ, պետք է անցնեն իրավական վավերացման գործընթացը, որպեսզի ազատ առևտրի համաձայնագիրը ուժի մեջ մտնի: