Իրանին շնորհվել է ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետության կարգավիճակ
https://parstoday.ir/hy/news/iran-i227418-Իրանին_շնորհվել_է_ԵԱՏՄ_ին_կից_դիտորդ_պետության_կարգավիճակ
Իրանին շնորհվել է Եվրասիական տնտեսական միությանը կից դիտորդ պետության կարգավիճակ:
(last modified 2025-09-18T16:00:40+00:00 )
Դեկտեմբեր 26, 2024 17:51 Asia/Tehran
  • Իրանին շնորհվել է ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետության կարգավիճակ

Իրանին շնորհվել է Եվրասիական տնտեսական միությանը կից դիտորդ պետության կարգավիճակ:

Համապատասխան որոշումը ստորագրել են ԵԱՏՄ երկրների ղեկավարները Լենինգրադի մարզում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում։

Կողմերը ստորագրել են նաև «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը և մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագիրը:

Բացի այդ, հաստատվել են ԵԱՏՄ միջազգային գործունեության հիմնական ուղղությունները և 2025 թվականի աշխատանքային ծրագիրը` ներառյալ միության երկրների ներքին շուկաներում մի շարք առևտրային խոչընդոտների վերացումը:

Հիշեցնենք, որ Իրանի ներկայացուցիչներն արդեն ավելի քան 5 տարի մասնակցում են ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի և բարձրագույն տնտեսական խորհրդի նիստերին:

ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ունեն նաև Ուզբեկստանը, Կուբան և Մոլդովան:

ԵԱՏՄ-ն տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով: Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը: