Փեզեշքյանը Տաջիկստանից մեկնել է Ռուսաստան
Այսօր առավոտյան ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանը Տաջիկստանից մեկնել է Ռուսասան։
Հղում անելով ԻՌՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ Տաջիկստանի պաշտոնյաների հետ երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ երկու օր տևած խորհրդակցություններից և տնտեսական, մշակութային, սոցիալական, ճանապարհային, նավահանգստային, անասնաբուժական, գիտական ոլորտներում 23 երկկողմ պայմանագրերի ու փոխըմբռնման հուշագրերի ստորագրումից հետո, ԻԻՀ նախագահը մեկնել է ՌԴ։
ԻԻՀ նախագահի՝ Դուշանբե կատարած երկօրյա այցի ընթացքում կայացել է առևտրի, ներդրումային և զբոսաշրջության համատեղ համաժողով՝ ավելի քան 300 իրանցի և տաջիկ գործարարների և ներդրողների մասնակցությամբ՝ տնտեսական և առևտրային համագործակցության և փոխանակումների ընդլայնման նպատակով։
Փեզեշքյանի Մոսկվա կատարած այցի ընթացքում, երկու երկրների նախագահները կստորագրեն Իրան-Ռուսաստան համագործակցության համապարփակ համաձայնագիր և տեղի կունենան երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ խորհրդակցություններ ու քննարկումներ:
ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի շուրջ քննարկումները տևել են մոտ չորս տարի և այն վերջնական տեսքի է բերվել նախորդ ամռանը։
Փաստաթուղթն ընդգրկում է լայն շրջանակ, այդ թվում՝ տնտեսություն, տրանսպորտ, էներգետիկա, առողջապահություն և գյուղատնտեսություն, համագործակցություն ընդհանուր մարտահրավերների դեմ պայքարում, համագործակցություն բնական աղետների հետևանքների նվազեցման ոլորտում, կազմակերպված հանցավորության և ահաբեկչության դեմ պայքարում, համագործակցություն արդյունաբերական ոլորտներում, համատեղ ներդրումներ, հըամագործակցություն տրանսպորտի հետ կապված ոլորտներում, ավտոմոբիլային, երկաթուղային, օդային և ծովային փոխադրումներ, ինչպես նաև համագործակցություն փորձի և տեխնիկական գիտելիքների փոխանակման ոլորտում։
Ռուսաստանն աշխարհի ամենամեծ երկիրն է, որը գտնվում է Եվրասիայի հյուսիսում։