Էսլամի․ Համապարփակ պայմանագիրը նոր հորիզոններ է բացում Իրանի և Ռուսաստանի համար
https://parstoday.ir/hy/news/iran-i228192-Էսլամի_Համապարփակ_պայմանագիրը_նոր_հորիզոններ_է_բացում_Իրանի_և_Ռուսաստանի_համար
ԻԻՀ և ՌԴ միջև Համապարփակ ռազմավարական պայմանագրի ստորագրումը նոր հորիզոններ է բացում բոլոր ոլորտներում երկու երկրների հարաբերությունների զարգացման համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 17, 2025 07:02 Asia/Tehran
  • Էսլամի․ Համապարփակ պայմանագիրը նոր հորիզոններ է բացում Իրանի և Ռուսաստանի համար

ԻԻՀ և ՌԴ միջև Համապարփակ ռազմավարական պայմանագրի ստորագրումը նոր հորիզոններ է բացում բոլոր ոլորտներում երկու երկրների հարաբերությունների զարգացման համար:

Մոսկվայում ԻՌՆԱ-ի թղթակցին տված հարցազրույցում, ԻԻՀ փոխնախագահ և Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին ասել է․ «Հաշվի առնելով համաշխարհային իրավիճակը, ռազմավարական փաստաթղթերի ստորագրումն ու փոխանակումը նպաստում են հարաբերությունները որոշակի ժամանակահատվածում ավելի կայուն և արդյունավետ դարձնելուն»։

Նա հավելել է.«Այսօր հնարավորոթյուն է ընձեռվել ստորագրելու Իրանի և Ռուսաստանի միջև Համապարփակ համագործակցության փաստաթուղթը, որի շուրջ քննարկումներն ու բանակցությունները տևել են մի քանի տարի։ Այն երկու երկրների հարաբերությունների զարգացման նոր հորիզոններ կբացի»։

Նշելով, որ միջուկային էներգետիկան Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցության ամենահին և կայուն ոլորտն է, Էսլամին ասել է․ «Այդ համագործակցության հաջող օրինակն է Բուշերի ատոմակայանը, որը ներկայումս շահագործվում է մեր գործընկերների կողմից»:

Էսլամին հավելել է․ «Բուշերի ատոմակայանի երկրորդ և երրորդ էներգաբլոկների կառուցման ծրագրերը, որոնք հանդիսանում են էլեկտրակայանի շահագործման պայմանագրերի մաս, գտնվում են իրականացման փուլում և կարելի է ասել, որ դրանք իրականացման և շահագործման առումով լավագույն պայմաններում են»։

ԻԻՀ փոխնախագահի խոսքով․ «Դոկտոր Փեզեշքյանի այցը Ռուսաստան և այդ երկրի պաշտոնյաների հետ բանակցություններ կնպաստեն ապագայում երկկողմ հարաբերությունների զարգացմանը և համագործակցության ընդլայնման համար անհրաժեշտ հիմքերի ինստիտուցիոնալացմանը»։