Ռուսատսան կատարած այցից հետո Փեզեշքյանը վերադարձել է Թեհրան
https://parstoday.ir/hy/news/iran-i228228-Ռուսատսան_կատարած_այցից_հետո_Փեզեշքյանը_վերադարձել_է_Թեհրան
Տաջիկստան և Ռուսաստան կատարած այցերից հետո, ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանը վերադարձել է Թեհրան։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 18, 2025 06:21 Asia/Tehran
  • Ռուսատսան կատարած այցից հետո Փեզեշքյանը վերադարձել է Թեհրան

Տաջիկստան և Ռուսաստան կատարած այցերից հետո, ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանը վերադարձել է Թեհրան։

Փեզեշքյանի՝ Դուշանբե կատարած այցի ընթացքում, Իրանի և Տաջիկստանի միջև ստորագրվել է տարբեր ոլորտներում համագործակցության 23 համաձայնագիր։
Փեզեշքյանի՝ Ռուսաստան կատարած այցի ընթացքում, երկու երկրների նախագահները ստորագրել են Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը։
Մոսկվա կատարած այցի ընթացքում Փեզեշքյանը հանդիպումներ է ունեցել ՌԴ նախագահի և վարչապետի հետ, և մասնակցել է երկու երկրների բարձրաստիճան պատվիրակությունների բանակցություններին։ Այցի ավարտին Փեզեշքյանը հանդիպել է ռուս գործարարների հետ, ինչպես նաև հարցազրույց տվել ՌԻԱ Նովոստի գործակալությանը։ 
Հարցազրույցում ԻԻՀ նախագահն ասել է․ «Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը շահեկան է և կարող է հիասթափեցնել թշնամիներին, ովքեր ձգտում են խաթարել տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը»:
Նա հավելել է․ «Թեհրանն ու Մոսկվան վճռական են՝ ամրապնդելու երկկողմ հարաբերությունները, ինչի կարևոր պատճառներից մեկը տարածաշրջանում երկու երկրների  կարևոր աշխարհագրական առանձնահատկություններն ու հարևանությունն են, այդ թվում՝ ճանապարհների և տրանսպորտի ոլորտում»։
Անդրադառնալով Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքում Իրանի և Ռուսաստանի համագործակցությանը, Փեզեշքյանը հավելել է. «Մենք վճռական ենք լրացնել  միջանցքների և տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում մեր կապերը»։
Դուշանբե և Մոսկվա կատարած այցերի ժամանակ Փեզեշքյանին ուղեկցել են ԱԳ, էկոնոմիկայի և ֆինանսների, Ճանապարհների և քաղաքաշինության, Նավթի, Գյուղատնտեսական ջիհադի նախարարները, Պաշտպանության և զինված ուժերի նախարարի միջազգային հարցերով տեղակալը, Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը, Կենտրոնական բանկի նախագահը։