Իրանցի աշակերտները նվաճել են 3 ոսկե և արծաթե մեդալներ՝ գյուտերի համաշխարհային օլիմպիադայում
https://parstoday.ir/hy/news/iran-i228242-Իրանցի_աշակերտները_նվաճել_են_3_ոսկե_և_արծաթե_մեդալներ_գյուտերի_համաշխարհային_օլիմպիադայում
Parstoday- Իրանցի դեռահաս գյուտարարները երկու ոսկե և մեկ արծաթե մեդալ են նվաճել Հարավային Կորեայի 2025 թվականի գիտական ​​հետազոտությունների և գյուտերի միջազգային մրցույթում:
(last modified 2026-05-27T15:21:59+00:00 )
Հունվար 18, 2025 14:03 Asia/Tehran
  • Իրանցի աշակերտները նվաճել են 3 ոսկե և արծաթե մեդալներ՝ գյուտերի համաշխարհային օլիմպիադայում

Parstoday- Իրանցի դեռահաս գյուտարարները երկու ոսկե և մեկ արծաթե մեդալ են նվաճել Հարավային Կորեայի 2025 թվականի գիտական ​​հետազոտությունների և գյուտերի միջազգային մրցույթում:

Ինչպես հաղորդում է Parstoday-ը՝ վկայակոչելով IRNA-ն, այս մրցաշարին, որն անցկացվել է հունվարի 16-ին և 17-ին, մասնակցել են 13 երկրների մասնակիցներ՝ Հարավային Կորեայից, Իրանից, Ամերիկայից, Նոր Զելանդիայից, Ղազախստանից, Ինդոնեզիայից, Մալայզիայից, Չինաստանից և այլուր։

Ներկա թիմերը մրցել են մեխատրոնիկայի, արհեստական ​​ինտելեկտի, ծրագրավորման, էլեկտրոնիկայի, քիմիայի և նանո, կենսատեխնոլոգիայի և ճանաչողական գիտությունների, նոր էներգիաների, ֆիզիկայի և աստղագիտության ոլորտներում։

Իրանցի ուսանողների գիտական ​​թիմերի ղեկավար Մեհդի Ռաշիդիջահանը հայտարարել է. «Ալիռեզա Ջաֆարնժադից և Մեհրան Ռաջաբիից կազմված թիմը նվաճել է ոսկե մեդալ մեխատրոնիկայի բնագավառում, իսկ Մոիդ Ռաջաբիի և Հելենա Ռաջաբիի թիմը՝ Արհեստական ​​ինտելեկտի ոլորտում նվաճել է ոսկե մեդալ, սարանք Իրանի ձեռք բերված 2 ոսկե մեդալներն են 2025 թվականի Հարավային Կորեայի գիտական ​​հետազոտությունների և գյուտերի միջազգային մրցույթից։

Նշելով, որ ընտրված թիմերի հոդվածները կտպագրվեն կորեական հավաստի ամսագրերում, Ռաշիդի ջահանը հավելեց. «Թահա Քանանիից և Մոհամմադ Հոսեյն Ռահմանիից կազմված թիմը, քիմիայի և նանո ոլորտներում արժանացել է արծաթե մեդալի»։