ԻԻՀ առաջնորդը ցավակցական ուղերձ է հղել Թեհրանում երկու դատավորների նահատակության կապակցությամբ
Հունվար 19, 2025 05:28 Asia/Tehran
ԻԻՀ առաջնորդը ցավակցական ուղերձ է հղել Թեհրանում երկու դատավորների նահատակության կապակցությամբ։
Հղում անելով ԻՌՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ հոջաթոլեսլամ վալմոսլեմին Ալի Ռազինիի և շեյխ Մոհամմադ Մողիսեհի նահատակության կապակցությամբ առաջնորդի հղած ուղերձում ասվում է․ «Նահատակ Ռազինիի նկատմամբ ավելի վաղ մահափորձ էր իրականացվել։ Նա երկար տարիներ նվիրված ծառայող է եղել, կրելով բոլոր տառապանքները։ Նրա երկու սիրելի եղբայրները նույնպես նահատակվել են»։

Շաբաթ օրը զինված անձը Գերագույն դատարանի շենքում հարձակում էր իրականացրել ազգային անվտանգության, լրտեսության և ահաբեկչության դեմ գործերով մնասնագիտացած դատավորների վրա, սպանելով նրանցից երկուսին։