Ղարիբաբադի. Մարդու իրավունքների պաշտպանի հավակնություն ունեցող երկրները ոտնահարել են Իրանի ժողովրդի իրավունքները
Իրանի ԱԳՆ իրավական եւ միջազգային հարցերով փոխնախարարն ասել է․ «Մարդու իրավունքների հավակնություն ունեցող երկրները, պատժամիջոցներ կիրառելով, ոտնահարել են Իրանի ժողովրդի իրավունքները»։
Հղում անելով ԻՌՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ հինգշաբթի օրը Ժնևում Իրանի նախաձեռնությամբ և ՄԱԿ-ի մարդու իրավունքների քաղաքական մեխանիզմների հսկողության ներքո գտնվող երկրների մասնակցությամբ կայացած հանդիպման ժամանակ, քննադատելով երկակի ստանդարտների և մարդու իրավունքների անարդար մեխանիզմների կիրառումը, Քազեմ Ղարիբաբադին ասել է․ «Մարդու իրավունքների պաշտպանի հավակնություն ունեցող երկրները մշտապես խնդիրներ են ստեղծել Իրանի համար, ինչպիսիք են պատժամիջոցներն ու աջակցությունն ահաբեկիչներին և լայնորեն ոտնահարել են իրանցիների իրավունքները։ Սակայն պատասխանատվության ենթարկվելու փոխարեն, նրանք անամոթաբար մեղադրում են Իսլամական Հանրապետությանը մարդու իրավունքների ոտնահարման մեջ և քաղաքական մեխանիզմների միջոցով փորձում ավելի մեծ ճնշում գործադրել երկրի վրա»։
Նշելով, որ աշխարհը ականատես եղավ Գազայում տեղի ունեցած ցեղասպանությանն իսկ այն երկրները, որ հայտարարում են, թե պաշտպանում են մարդու իրավունքները, ոչ միայն որևէ քայլ չձեռնարկեցին Իսրայելի ոճրագործությունները կանխելու ուղղությամբ, այլ աջակցեցին վերջինիս, Ղարիբաբադին ասել է․ «Վերոնշյալ երկրները քաղաքական քայլերի են դիմում այն պայմաններում, երբ իրենք խախտում են թե՛ սեփական քաղաքացիների, թե՛ այլ երկրների քաղաքացիների իրավունքները»։
Հանդիպմանը ներկա այլ երկրների դեսպանները ողջունել են այն անցկացնելու Իրանի նախաձեռնությունը և մտահոգություն հայտնել մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ, նշելով, որ մոնիտորինգի գործող մեխանիզմներն անարդյունավետ են, ընտրովի և քաղաքական։