Ղազախստան. Իրանի երկաթուղային միջանցքը դեպի միջազգային բաց ջրեր տանող ամենաանվտանգ ճանապարհն է
Իրանում Ղազախստանի դեսպանն ասել է. «Իրանի երկաթուղային միջանցքը դեպի միջազգային բաց ջրեր տանող ամենաանվտանգ ճանապարհն է»։
«Սահաբ» գործակալության փոխանցմամբ՝ ԻԻՀ երկաթուղիների գործադիր տնօրենի հետ հանդիպման ժամանակ, Ղազախստանի դեսպան Օնթալապ Օնալբաևը կոչ է արել շարունակել հանդիպումները՝ երկու երկրների միջև սահմանված նպատակներին հասնելու համար:
Հանդիպումը տեղի է ունեցել երկկողմ համագործակցության ընդլայնման և իրանական երկաթուղային միջանցքով բեռնափոխադրումը տարեկան հինգ միլիոն տոննայի հասցնելու նպատակով։
Իրանի երկաթուղու գործադիր տնօրենը հայտարարել է, որ իրանական վագոնների անցման շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաև Ուզբեկստանի և Թուրքմենստանի հետ։
Նա հավելել է․ «Այս համաձայնագրով, իրանական վագոնները կկարողանան երթևեկել Ղազախստանի տարածքով, իսկ այդ երկրի վագոնները՝ Իրանի երկաթուղային ցանցով»։