Թախտ-Ռավանչի. Իրանի դիրքորոշումը տարածաշրջանի աշխարհաքաղաքականության անփոփոխության վերաբերյալ հստակ է
Pars Today - Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալն, անդրադառնալով Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ Իսլամական Հանրապետության հստակ դիրքորոշմանը, ասաց. «Իրանը շարունակում է պահպանել իր դիրքորոշումը տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակի անփոփոխության վերաբերյալ»:
Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ վկայակոչելով IRNA-ին, Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախտ Ռավանչին Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանի հետ հանդիպման ժամանակ ասաց. «Պաշտոնական Երեւանի հետ հարաբերությունների զարգացումը առանձնահատուկ նշանակություն ունի Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության մեջ, ինչի համար կան բոլոր նախադրյալները»։
Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանն էլ շնորհավորել է Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձը և ասել. «Իրանի Իսլամական Հանրապետության հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հարաբերությունների խորացումը առանձնահատուկ նշանակություն ունի իր երկրի կառավարության և ժողովրդի համար»:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև քաղաքական, տնտեսական, ենթակառուցվածքային, էներգետիկ ոլորտներում և տարածաշրջանային զարգացումներում Իրանի և Հայաստանի միջև համագործակցությանը վերաբերող հարցեր։