Իրանը ճնշումների տակ բանակցություններ չի ընդունում
https://parstoday.ir/hy/news/iran-i229208-Իրանը_ճնշումների_տակ_բանակցություններ_չի_ընդունում
Pars Today - Իրանի արտաքին գործերի նախարարությունը, ընդգծելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ընդունում բանակցել  ճնշումների տակ, հայտարարել է. «Շարունակելով իր սկզբունքային մոտեցումը՝ Իրանը միշտ աջակցել է տարբեր հարցերի, այդ թվում՝ միջուկային խնդրի համար դիվանագիտական ​​լուծումներ գտնելու տարբերակին»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 13, 2025 13:49 Asia/Tehran
  • Իրանը ճնշումների տակ բանակցություններ չի ընդունում

Pars Today - Իրանի արտաքին գործերի նախարարությունը, ընդգծելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ընդունում բանակցել  ճնշումների տակ, հայտարարել է. «Շարունակելով իր սկզբունքային մոտեցումը՝ Իրանը միշտ աջակցել է տարբեր հարցերի, այդ թվում՝ միջուկային խնդրի համար դիվանագիտական ​​լուծումներ գտնելու տարբերակին»։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ վկայակոչելով IRNA-ին, Իրանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ազգային անվտանգության հուշագրին, հայտարարելով. «2025 թվականի փետրվարի 4-ին ԱՄՆ նախագահը ստորագրեց «Ազգային անվտանգության մասին նախագահական հուշագիրը», որով կարգադրեց վերականգնել Իրանի ժողովրդի դեմ «առավելագույն ճնշման» ձախողված քաղաքականությունը»։

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հավելում է. «ԱՄՆ կառավարությունը պնդում է, որ վերականգնում է առավելագույն ճնշման քաղաքականությունը, սակայն առավելագույն ճնշումը երբեք չի կասեցվել, որ այսօր վերկանգնվի։ ԱՄՆ-ի նախորդ վարչակազմը չի չեղարկել նախկինում Իրանի դեմ սահմանված պատժամիջոցներից ոչ մեկը և, իր իսկ խոստովանությամբ, հարյուրավոր պատժամիջոցներ է ավելացրել նախորդներին»։

Իրանի արտաքին գործերի նախարարությունն ընդգծել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը ցույց է տվել, որ առավելագույն ճնշմանը պատասխանել և պատասխանում է առավելագույն դիմադրությամբ և խորապես համոզված է, որ ոչ մի ազգ չպետք է ենթարկվի անարդար ճնշման և անօրինական պատժամիջոցների»։

Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, ելնելով պատմական «փորձից» և ԱՄՆ կառավարության աշխատաոճի պատմությունից, համարել է, որ այսօրվա պայմաններում ամերիկացիների հետ բանակցելը հակասում է «խոհեմությանը, բանականությանը և արժանապատվությանը»: