Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը ծանոթացել է Շվեյցարիայի տրանսպորտային ենթակառուցվածքների հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i229242-Իրանի_ճանապարհների_և_քաղաքաշինության_նախարարը_ծանոթացել_է_Շվեյցարիայի_տրանսպորտային_ենթակառուցվածքների_հետ
ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարը, ով Ցամաքային տրանսպորտի կոմիտեի 87-րդ տարեկան հանդիպմանը մասնակցելու նպատակով, գլխավորելով բարձրաստիճան պատվիրակություն, հինգշաբթի օրը մեկնել է Ժնև, ծանոթացել է Շվեյցարիայի որոշ ենթակառուցվածքների, ճանապարհների, հանգստի գոտիների և ճանապարհային կառույցների հետ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 14, 2025 16:11 Asia/Tehran
  • Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը ծանոթացել է Շվեյցարիայի տրանսպորտային ենթակառուցվածքների հետ

ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարը, ով Ցամաքային տրանսպորտի կոմիտեի 87-րդ տարեկան հանդիպմանը մասնակցելու նպատակով, գլխավորելով բարձրաստիճան պատվիրակություն, հինգշաբթի օրը մեկնել է Ժնև, ծանոթացել է Շվեյցարիայի որոշ ենթակառուցվածքների, ճանապարհների, հանգստի գոտիների և ճանապարհային կառույցների հետ:

Հղում անելով ԻՌՆԱ-ին՝ Pars Today-ը հաղորդում է, որ Ֆարզանե Սադեղ Մալվաջերդն այցի ընթացքում ընդգծել է Շվեյցարիայի հետ փոխադրումների ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման կարևորությունը։ 

Երկուշաբթի օրը Ֆարզանե Սադեղ Մալվաջերդը Ժնևի Համաշխարհային տնտեսական ֆորումի կենտրոնակայանում մասնակցել է «Տրանսպորտի ապագան» խորագրով միջազգային համաժողովին, որը համատեղ կազմակերպել են Համաշխարհային տնտեսական ֆորումը և ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովը (UNECE):