Արաղչի. Հնդկաստանը պարտավորվել է զգալի ներդրումներ կատարել Իրանի Չաբահար նավահանգստում
https://parstoday.ir/hy/news/iran-i229330
Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբաս Արաղչին, կիրակի օրը, Օմանի մայրաքաղաք Մուսկատում Հնդկական օվկիանոսի համաժողովի շրջանակներում ասել է. «Հնդկաստանը պարտավորվել է զգալի ներդրումներ կատարել Չաբահարի ենթակառուցվածքում (Իրանի հարավ-արևելքում գտվող նավահանգիստ)»:
(last modified 2025-04-07T06:26:58+00:00 )
Փետրվար 16, 2025 17:54 Asia/Tehran
  • Արաղչի. Հնդկաստանը պարտավորվել է զգալի ներդրումներ կատարել Իրանի Չաբահար նավահանգստում

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբաս Արաղչին, կիրակի օրը, Օմանի մայրաքաղաք Մուսկատում Հնդկական օվկիանոսի համաժողովի շրջանակներում ասել է. «Հնդկաստանը պարտավորվել է զգալի ներդրումներ կատարել Չաբահարի ենթակառուցվածքում (Իրանի հարավ-արևելքում գտվող նավահանգիստ)»:

Իրանի ԱԳ նախարարը նշելով, որ Չաբահար նավահանգիստը շատ կարեւոր աշխարհաքաղաքական պայմաններ ունի եւ Հնդկաստանը կապում է Իրանին, Կենտրոնական Ասիային եւ այլ տարածաշրջաններին, շեշտեց. «Այս նավահանգիստը ռազմավարական նշանակություն ունի Իրանի և Հնդկաստանի համար։»:

Արաղչին ի պատասխան այն հարցին, թե ինչ կարծիք կա Իրանի և Հնդկաստանի հարաբերությունների մասին, ասաց. «Թեհրանն ու Նյու Դելին շատ լավ պատմական հարաբերություններ ունեն, և Թեհրանը մեծ նշանակություն է տալիս Հնդկաստանի հետ իր հարաբերություններին»։

Իրանի ԱԳ նախարարի խոսքով՝ Հնդկաստանը կապի մեջ է ԱՄՆ կառավարության հետ՝ կապված Չաբահար նավահանգստի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկման հետ։

Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է Իրանի հարավում և արևելքում գտնվող Սիստան և Բելուչեստան նահանգի Չաբահար նավահանգստի նախագծում Հնդկաստանի մասնակցության բացառումը։