Իրանի զինված ուժերը թշնամու սպառնալիքին դիմակայելու պատրաստվածության գագաթնակետում են գտնվում
https://parstoday.ir/hy/news/iran-i229496-Իրանի_զինված_ուժերը_թշնամու_սպառնալիքին_դիմակայելու_պատրաստվածության_գագաթնակետում_են_գտնվում
Pars Today- Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի «Մեծ մարգարե 19» զորավարժությունների եզրափակիչ փուլի շրջանակում, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ընդգծել է, որ Իսլամական Հանրապետության զինված ուժերը գտնվում են պատրաստվածության գագաթնակետին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 21, 2025 14:39 Asia/Tehran
  • Իրանի զինված ուժերը թշնամու սպառնալիքին դիմակայելու պատրաստվածության գագաթնակետում են գտնվում

Pars Today- Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի «Մեծ մարգարե 19» զորավարժությունների եզրափակիչ փուլի շրջանակում, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ընդգծել է, որ Իսլամական Հանրապետության զինված ուժերը գտնվում են պատրաստվածության գագաթնակետին։

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին հայտարարել է.-Հակառակորդի կողմից ցանկացած սխալի դեպքում, վտանգի տակ կհայտնվի Սիոնիստական ​​ռեժիմի և այն երկրների անվտանգությունը, որոնք մասնակցել են այդ գործողության սարքավորումների ապահովմանն ու օպերատիվ պլանավորմանը:

Վերջին ամիսներին սիոնիստ ​​թշնամին բազմիցս հանդես է եկել Իրանի Իսլամական Հանրապետության ռազմական հզորությունը թուլացնելու մասին պնդումներով։ Սիոնիստ թշնամին նաև պնդում էր Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակվելու նախապատրաստության մասին։

ԱՄՆ նոր վարչակազմը նույնպես բարձրացրել է այս հարցը և հայտարարել, որ Սիոնիստական ​​ռեժիմը պատրաստ է հարձակվել Իրանի վրա։ Լրատվամիջոցները նաև անդրադարձան այդ պնդմանն ու սպառնալիքին։

Իսկ ի՞նչ է իրականությունը։

Իրականությունն այն է, որ Իրանի Իսլամական Հանրապետության ռազմական հզորության թուլացման մասին պնդումներն արվում են Իրանի դեմ ճանաչողական պատերազմի համատեքստում։ Իրանի Իսլամական Հանրապետությունը լիովին պատրաստ է կատարել Ազնիվ խոստում 3-ը։ Բայց Արևմտյան Ասիայում լայնածավալ պատերազմը կանխելու և տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը վերականգնելու նպատակով, մինչ այժմ ձեռնպահ է մնացել դա անելուց:

Մյուս իրողությունն այն է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ռազմական մեծ հզորություն ունի և պաշտպանության ոլորտում հասել է ինքնապահովման։

Մինչ Սիոնիստական ​​ռեժիմը ցուցադրել է իր ողջ ռազմական հզորությունը Գազայի և Լիբանանի դեմ 15 ամիս տեւած պատերազմում, Իրանի Իսլամական Հանրապետությունը գերադասում է իր ռազմական հզորությունը ցուցադրել միայն լայնածավալ պատերազմում:

Ուստի Իրանի Իսլամական Հանրապետության ռազմական թուլության մասին պնդումը սուտ է, և նույնիսկ ԱՄՆ-ի ու Սիոնիստական ​​ռեժիմի հետախուզական մարմինները գիտակցում են Իրանի ռազմական հզորությունը:

Մյուս իրողությունն այն է, որ ի հեճուկս Իրանի պաշտպանական հզորությանը հասցված վնասի մասին սիոնիստական ​​թշնամու տարածած քարոզչության, այդ վնասն այնքան էլ լուրջ չէր։

Նույնիսկ Նեթանյահուի կաբինետը քննադատողներն ու սիոնիստական ​​լրատվամիջոցները բազմիցս հայտարարել են, որ այս ռեժիմը չի կարողացել լուրջ հարված հասցնել Իրանին և պարտություն է կրել Իրանի դեմ։

Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Բաղերին այս առնչությամբ ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության հակաօդային պաշտպանությունը գտնվում է բարձր պատրաստվածության մեջ, և նրա կրած փոքր վնասն ամբողջությամբ վերականգնվել է։

Կարեւորն այն է, որ այսօր, հակառակ թշնամիների համատարած քարոզչության, Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը գտնվում են պատրաստվածության գագաթնակետին։ Զինված ուժերի պատրաստվածության բարձրացմանն են միտված նաեւ վերջին ամիսներին տեղի ունեցող զորավարժությունները։

Մինչդեռ սպառազինության որակի բարելավումն ու նոր ու ժամանակակից սպառազինությունների արտադրությունը նույնպես օրակարգում են և ներկայումս ընթացքի մեջ են։

ԶՈՒ շտաբի պետն այս առնչությամբ նաեւ ասել է.«Իսլամական Հանրապետության զինված ուժերի հակաօդային պաշտպանությունը գտնվում է հարձակողական լիարժեք պատրաստվածության գագաթնակետին, հրթիռների արտադրությունը նույնպես իրականացվում է շատ բարձր քանակով ու որակով, առանց ընդհատումների»։

Անդրադառնալով զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում անօդաչու թռչող սարքերի կիրառման ծավալուն պլանավորմանը՝ նա ասաց.-Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և բանակի ցամաքային զորքերը կհամալրվեն մեծ քանակությամբ անօդաչու թռչող սարքերով, իսկ մյուս ստորաբաժանումները կհամալրվեն իրենց օպերատիվ կարիքներին համապատասխան։