Այաթոլլահ Խամենեիի հաջողությունը Իրանում կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության գործում
https://parstoday.ir/hy/news/iran-i229528-Այաթոլլահ_Խամենեիի_հաջողությունը_Իրանում_կրոնական_փոքրամասնությունների_իրավունքների_պաշտպանության_գործում
Դիմադրության կրոնագետների համաշխարհային միության գործադիր տնօրենը Իսլամական հեղափոխության առաջնորդի լուսավոր մտքերը համարել է կրոնական փոքրամասնությունների իրավունքների երաշխիք։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Փետրվար 23, 2025 05:56 Asia/Tehran
  • 2015 թվականի դեկտեմբերին Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդն այցելել է  ասորի նահատակ՝ Ռոբերթ Լազարի  ընտանիքին
    2015 թվականի դեկտեմբերին Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդն այցելել է  ասորի նահատակ՝ Ռոբերթ Լազարի  ընտանիքին

Դիմադրության կրոնագետների համաշխարհային միության գործադիր տնօրենը Իսլամական հեղափոխության առաջնորդի լուսավոր մտքերը համարել է կրոնական փոքրամասնությունների իրավունքների երաշխիք։

Դիմադրության կրոնագետների  համաշխարհային միության գործադիր տնօրեն Շեյխ Հոսեյն Ղուբրիսն ասել է. «Իմամ Խամենեիի լուսավոր մտքերն օգտագործելով՝ Իսլամական Իրանը երաշխավորել է կրոնական և էթնիկ փոքրամասնությունների իրավունքները»: 

Pars Todays-ը հղում անելով Mehr լրատվական գործակալությանը, հաղորդել է,որ Դիմադրության կրոնագետների համաշխարհային միության գործադիր տնօրեն և Լիբանանի մուսուլման կրոնագետների ֆորումի վարչական խորհրդի անդամ՝ Շեյխ Հոսեյն Ղուբրիսը  «Ժողովրդի իրավունքները և օրինական ազատությունները Նորին Վսեմություն՝  Այաթոլլահ Խամենեիի խոհերի շրջանակում» թեմայով առաջին միջազգային համաժողովի կապակցությամբ իր  արաբերեն գրառման մեջ նշել է.-Համեմատության եզրեր անցկացնելով հանգում ենք այն եզրակացության, որ Իսլամական Հեղափոխության Գերագույն Առաջնորդը հանգուցյալ Իմամի լավագույն իրավահաջորդն էր, ով արժանապատվորեն  ստանձնեց այս առաքելությունը  և իրականացնում  է  ոչ միայն Իրանի ժողովրդի, այլեւ ողջ իսլամական  ումմայի  իդեալները»:

Իրանի իսլամական համակարգը ապավինելով  Գերագույն առաջնորդի գաղափարներին, որոնք հիմնված են իսկական մուհամեդական իսլամի ուսմունքների վրա, կարողացավ դաժան թշնամանքը և մահացու պաշարումը վերածել հնարավորության։

Դա այն դեպքում,երբ Իրանի ժողովուրդը նույնպես հավատում է փոխվելու և առաջադիմելու իր կարողությանը, և թշնամիների չարագործություններն  ու դավադրությունները չեն կարողացել փոխել այս հավասարումը, թեև մենք ականատես եղանք որոշակի անկարգությունների և խռովությունների,սակայն կարելի է ասել, որ դա փոթորիկ էր թեյի գավաթում, և ամեն ինչ շուտով վերադարձավ բնականոն հուն:

Այսօր մենք կարող ենք հստակ ասել, որ Գերագույն առաջնորդի իմաստնության շնորհիվ Իրանը կարողացել է ներկայացնել կառավարման, ազատության, արդարության, մարդկային և բարոյական արժեքների մոդել և առաջընթաց գրանցել տեխնոլոգիայի բժշկական գիտությունների, տեխնիկայի, կենսական ու հումանիտար և այլ  ոլորտներում:

Նաև, այսօր Իսլամական Իրանը, Ամենակարող Աստծո կամքով և Գերագույն Առաջնորդի իմաստնության շնորհիվ, որոնք բոլորն էլ բխում են սիրելի իսլամի անարատ ուսուցումներից և նրա  արժեքներից ու խոհերից, դարձել է ժողովրդին ծառայելու և նրա առաջընթացն ու զարգացումը խթանելու ամենաառաջադեմ երկրներից մեկը։

Իրանի Իսլամական Հանրապետությանը հաջողվել է ռեկորդային կարճ ժամանակահատվածում ներկայացնել մոդել  երկրների ու հասարակությունների կերտման ու կառավարման համար և ջանքեր գործադրել աճի, տնտեսական բարգավաճման, ազատությունների պահպանման, արդարության հասնելու, յուրաքանչյուր իրավատիրոջ իրավունքների երաշխավորման և արժանապատվության պահպանման ուղղությամբ։ Այստեղ չպետք է մոռանալ, թե ինչպես Իսլամական Իրանը կարողացավ Իմամ Խամենեիի իմաստնությամբ երաշխավորել կրոնական և էթնիկ փոքրամասնությունների իրավունքները, որպեսզի նրանք որևէ պակասություն  չզգան, և այսօր  չնայած թշնամիների՝ ինչպես ներքին, այնպես էլ միջազգային հանրության կարծիքը հրահրելու ջանքերին, Իրանում տարբեր կրոնների ու դավանանքների հետևորդներն ազատորեն  օժտվեն  իրենց իրավունքներով։