Փեզեշքյանի ուղերձը նահատակ Նասրալլահի հուղարկավորության կապակցությամբ․ Մենք հավատարիմ ենք մեր պայմանին
Փետրվար 23, 2025 07:05 Asia/Tehran
Նահատակներ սեյեդ Հասան Նասրալլահի և սեյեդ Հաշեմ Սաֆիէդդինի հուղարկավորության արարողության նախօրեին արած գրառմամբ, ԻԻՀ նախագահը հարգել է այս երկու նահատակների և Դիմադրության բոլոր նահատակների հիշատակը:
Հղում անելով ԻՍՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է, որ X-ում արած գրառման մեջ Մասուդ Փեզեշքյանը նշել է․ «Լիբանանի մեծ ժողովուրդն արժանի է հպարտանալու իր բոլոր քաջ զավակներով, հատկապես այս երկու մեծ առաջնորդներով: Հերոսներ, ովքեր հավատարիմ մնացին իրենց ուխտին և պաշտպանեցին ազգի պատիվը, մինչև Աստծու ճանապարհին նահատակվելը: Մենք հավատարիմ ենք մեր պայմանին»։