Այաթոլլահ Խամենեիի ուղերձը նահատակներ Նասրալլահի և Սաֆի ալ-Դինի հուղարկավորության կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i229556-Այաթոլլահ_Խամենեիի_ուղերձը_նահատակներ_Նասրալլահի_և_Սաֆի_ալ_Դինի_հուղարկավորության_կապակցությամբ
Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Խամենեին մեծանուն մոջահեդ նահատակ Սեյեդ Հասան Նասրալլահի և Սեյեդ Հաշեմ Սաֆի ալ Դինի հուղարկավորության կապակցությամբ հղած ուղերձում հարգել է դիմադրության այս երկու մեծ նահատակների հիշատակը և ընդգծել.-Թշնամին պետք է իմանա, որ կեղեքման, բռնության և իմպերիալիզմի դիմաց դիմադրությունն անվերջ է և շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ չի հասել ցանկալի նպատակին։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Փետրվար 23, 2025 12:47 Asia/Tehran
  • Այաթոլլահ Խամենեիի ուղերձը նահատակներ Նասրալլահի և Սաֆի ալ-Դինի հուղարկավորության կապակցությամբ

Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Խամենեին մեծանուն մոջահեդ նահատակ Սեյեդ Հասան Նասրալլահի և Սեյեդ Հաշեմ Սաֆի ալ Դինի հուղարկավորության կապակցությամբ հղած ուղերձում հարգել է դիմադրության այս երկու մեծ նահատակների հիշատակը և ընդգծել.-Թշնամին պետք է իմանա, որ կեղեքման, բռնության և իմպերիալիզմի դիմաց դիմադրությունն անվերջ է և շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ չի հասել ցանկալի նպատակին։

Հեղափոխության առաջնորդի ուղերձի տեքստն այսօր այս արարողության ժամանակ ընթերցվել է Իրաքում Նորին Վսեմության ներկայացուցիչ, Լիբանան ուղարկված առաջնորդի պատվիրակության անդամ Հոջաթոլեսլամոլ-Մուսլեմին Սեյյեդ Մոջթաբա Հոսեյնիի կողմից։ Ուղերձում ասված է.

-Մեծ մոջահիդ և տարածաշրջանի դիմադրության առաջատար առաջնորդ Սեյեդ Հասան Նասրալլան այժմ իր փառքի գագաթնակետին է:
Նրա մաքուր մարմինը կթաղվի Ալլահի ճանապարհին Ջիհադի երկրում, բայց նրա ոգին ու ուղին ամեն օր ավելի փառավոր կփայլեն, և նա ճանապարհ ցույց կտա ուխտավորներին:

Թշնամին պետք է իմանա, որ կեղեքման, բռնության և իմպերիալիզմի դիմաց դիմադրությունն անվերջ է և շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ չի հասել ցանկալի նպատակին։

Սեյեդ Հաշեմ Սաֆիուդդինի բարի անունն ու լուսավոր դեմքը նույնպես փայլուն աստղ է այս տարածաշրջանի պատմության մեջ: Նա Լիբանանի դիմադրության ղեկավարի մտերիմ օգնական ու   անբաժանելի ընկերն էր համարվում։

Թող Աստծո և Նրա արդար ծառաների խաղաղությունը լինի այս երկու հպարտ մարտիկների, վերջերս նահատակված մյուս քաջարի ու նվիրյալ մարտիկների և իսլամի բոլոր նահատակների վրա: Եվ իմ հատուկ ողջույնները ձեզ, իմ սիրելի զավակներ, Լիբանանի խիզախ երիտասարդներ:
Սեյյեդ Ալի Խամենեի
12/3/1403 թ․

Փետրվարի 23, 2025թ․

Այս ուղերն ընդգծում է նահատակության կարևորությունը տարածաշրջանում դիմադրության շարժումների համատեքստում և ցույց է տալիս անարդարության դեմ պայքարը շարունակելու հաստատակամ վճռականություն։

Այաթոլլահ Խամենեին իր ուղերձում անդրադարձել է այս երկու նահատակների թողած ժառանգությունը և մատնանշում նրանց պատիվները դիմադրության ասպարեզում: Այս ուղերձը հիշեցնում է արդարության համար շարունակվող պայքարի և հավատացյալների միջև միասնության կարևորության մասին: