Այաթոլլահ Խամենեիի ուղերձը նահատակներ Նասրալլահի և Սաֆի ալ-Դինի հուղարկավորության կապակցությամբ
Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Խամենեին մեծանուն մոջահեդ նահատակ Սեյեդ Հասան Նասրալլահի և Սեյեդ Հաշեմ Սաֆի ալ Դինի հուղարկավորության կապակցությամբ հղած ուղերձում հարգել է դիմադրության այս երկու մեծ նահատակների հիշատակը և ընդգծել.-Թշնամին պետք է իմանա, որ կեղեքման, բռնության և իմպերիալիզմի դիմաց դիմադրությունն անվերջ է և շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ չի հասել ցանկալի նպատակին։
Հեղափոխության առաջնորդի ուղերձի տեքստն այսօր այս արարողության ժամանակ ընթերցվել է Իրաքում Նորին Վսեմության ներկայացուցիչ, Լիբանան ուղարկված առաջնորդի պատվիրակության անդամ Հոջաթոլեսլամոլ-Մուսլեմին Սեյյեդ Մոջթաբա Հոսեյնիի կողմից։ Ուղերձում ասված է.
-Մեծ մոջահիդ և տարածաշրջանի դիմադրության առաջատար առաջնորդ Սեյեդ Հասան Նասրալլան այժմ իր փառքի գագաթնակետին է:
Նրա մաքուր մարմինը կթաղվի Ալլահի ճանապարհին Ջիհադի երկրում, բայց նրա ոգին ու ուղին ամեն օր ավելի փառավոր կփայլեն, և նա ճանապարհ ցույց կտա ուխտավորներին:
Թշնամին պետք է իմանա, որ կեղեքման, բռնության և իմպերիալիզմի դիմաց դիմադրությունն անվերջ է և շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ չի հասել ցանկալի նպատակին։
Սեյեդ Հաշեմ Սաֆիուդդինի բարի անունն ու լուսավոր դեմքը նույնպես փայլուն աստղ է այս տարածաշրջանի պատմության մեջ: Նա Լիբանանի դիմադրության ղեկավարի մտերիմ օգնական ու անբաժանելի ընկերն էր համարվում։
Թող Աստծո և Նրա արդար ծառաների խաղաղությունը լինի այս երկու հպարտ մարտիկների, վերջերս նահատակված մյուս քաջարի ու նվիրյալ մարտիկների և իսլամի բոլոր նահատակների վրա: Եվ իմ հատուկ ողջույնները ձեզ, իմ սիրելի զավակներ, Լիբանանի խիզախ երիտասարդներ:
Սեյյեդ Ալի Խամենեի
12/3/1403 թ․
Փետրվարի 23, 2025թ․
Այս ուղերն ընդգծում է նահատակության կարևորությունը տարածաշրջանում դիմադրության շարժումների համատեքստում և ցույց է տալիս անարդարության դեմ պայքարը շարունակելու հաստատակամ վճռականություն։
Այաթոլլահ Խամենեին իր ուղերձում անդրադարձել է այս երկու նահատակների թողած ժառանգությունը և մատնանշում նրանց պատիվները դիմադրության ասպարեզում: Այս ուղերձը հիշեցնում է արդարության համար շարունակվող պայքարի և հավատացյալների միջև միասնության կարևորության մասին: