«Ամֆիբիա» և «Բիչինգ» գործողություններ Զուլֆիկար զորավարժությում
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի Զուլֆիկար 1403 համատեղ զորավարժությունների հիմնական փուլի երկրորդ օրը ռազմածովային ուժերի ռեյնջերները «Թոնբ» Հովերկրաֆտի և բանակի զրահատանկային ստորաբաժանման աջակցությամբ իրականացրել են ամֆիբիայի գրոհ և ծովափնյա գործողություններ:
Այս գործողության ընթացքում «Թոնբ» Հովերկրաֆտն այնքան է մոտեցել է ափին՝ որպեսզի կարողանա լողափում զրահապատ տեխնիկա տեղադրել։
Ամֆիբիան ծովից պլանավորված հարձակում է, որն իրականացվում է ռազմածովային ուժերի և նավերում գտնվող դեսանտային ուժերի կողմից, որի արդյունքում զորքերը վայրէջք են կատարում հակառակորդի ափին:

Այս գործողությունն ուներ հինգ փուլ՝ «պլանավորում», «բեռնում և նստեցում», «վարժություն», «շարժում» և «հարձակում», որոնք հաջողությամբ իրականացվեցին «Զուլֆիկար» զորավարժությունում։
