«Ամֆիբիա» և «Բիչինգ» գործողություններ Զուլֆիկար զորավարժությում
https://parstoday.ir/hy/news/iran-i229570-Ամֆիբիա_և_Բիչինգ_գործողություններ_Զուլֆիկար_զորավարժությում
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի Զուլֆիկար 1403 համատեղ զորավարժությունների հիմնական փուլի երկրորդ օրը ռազմածովային ուժերի ռեյնջերները «Թոնբ» Հովերկրաֆտի և բանակի զրահատանկային ստորաբաժանման աջակցությամբ իրականացրել են ամֆիբիայի գրոհ և ծովափնյա գործողություններ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 23, 2025 14:31 Asia/Tehran
  • «Ամֆիբիա» և «Բիչինգ» գործողություններ Զուլֆիկար զորավարժությում

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի Զուլֆիկար 1403 համատեղ զորավարժությունների հիմնական փուլի երկրորդ օրը ռազմածովային ուժերի ռեյնջերները «Թոնբ» Հովերկրաֆտի և բանակի զրահատանկային ստորաբաժանման աջակցությամբ իրականացրել են ամֆիբիայի գրոհ և ծովափնյա գործողություններ:

Այս գործողության ընթացքում «Թոնբ» Հովերկրաֆտն այնքան է մոտեցել է ափին՝ որպեսզի կարողանա լողափում զրահապատ տեխնիկա տեղադրել։

Ամֆիբիան ծովից պլանավորված հարձակում է, որն իրականացվում է ռազմածովային ուժերի և նավերում գտնվող դեսանտային ուժերի կողմից, որի արդյունքում զորքերը վայրէջք են կատարում հակառակորդի ափին:

Այս գործողությունն ուներ հինգ փուլ՝ «պլանավորում», «բեռնում և նստեցում», «վարժություն», «շարժում» և «հարձակում», որոնք հաջողությամբ իրականացվեցին «Զուլֆիկար» զորավարժությունում։